Եռօրյա ճամբար Արատեսում

Դեպի Արատես գնացինք երեք ժամ՝ կանգառներով։ Առաջին կանգառը Արփայի հովտում էր, գետի ափին։ Հետո Եղեգիսի կիրճում քայլեցինք մինչև Զորաց եկեղեցի։ Արատեսում ինձ դուր եկան  սենյակները, ընկեր Մենուան։ Նա շատ բարի մարդ էր։ Այդ օրը մենք գնացինք նաև ՀԷԿ։ Մենք քնեցինք վրաներում, քնապարկերի մեջ։ Երկրորդ օրը մենք վեր կացանք ատամները լվացինք, նախավարժանք արեցինք, նախաճաշեցինք, ԱԻՆի փրկարարների հետ սովորեցինք գետ անցնել։ Նրանք մեզ սովորեցրին, թե ինչ պետք է անել, եթե մեզ օձ է խայթել, հրդեհ է եղել։ Վերադառնալիս մենք Սևանա լճում լողացինք։ Ինձ շատ դուր եկավ ճամբարում, ես շատ տխուր եմ, որ վերադարձա։

 

Արայի լեռ, Ծաղկեվանք

իիիիիիիիիիիիիիիիիիիի.pngԱյսօր առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո շարժվեցինք դեպի Արայի լեռ: Երբ տեղ հասանք, սկսեցինք քայլել, բարձունքը հաղթահարել: Քայլում էինք դադարներով, հանգստանալով: Եղանակը տաք էր, արևոտ: Տեղ հասանք, նախաճաշեցինք: Մտանք վանք, երգեցինք, վանքի բակում հարսանեկան երգեր երգեցինք, տարածքը մաքրեցինք ո նորից քայլելով հետ եկանք:

Ավանդապատումներ

Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով:  Խորենացին բերելով Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմությունը այն համարում է իրական, զերծ առասպելաբանությունից: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դշա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):

Ծաղկեվանք կամ Կույս Վարվառայի քարայր

Լեռան լանջերին է գտնվում Ծաղկեվանքը, որի պատճառով էլ լեռը կոչվել է նաև Ծաղկեվանքասար:

Ավանդույթի համաձայն քրիստոնեությունն ընդունելու համար հալածանքի ենթարկվելով իր հարազատ հորից, Վառվառա անունով կույսը թաքնվում է այս այրի մեջ:

Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Իշխաններից մեկը հավանում է նրան և ուզում է բռնի տիրանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ և թաքնվում քարայրում։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։

Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է Ծաղկեվանք։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց  աչքերը։

Հեծանվաերթ

Երեկ մի քանի ճամբարականներ և ընկեր Թորոսյան Անուշի և ընկեր Աննա Ֆրանգյանի հետ գնացինք Մայր դպրոց, այնտեղից վերցրինք հեծանիվներ: Պիտի Տերյանի արձանի հարակից այգի հասնեինք հեծանիվներով, քայլքով: Առաջին կանգառն արեցինք սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, մի քանի րոպե հանգստացանք ու շարունակեցիք ճանապարհը: Հասանք Տերյանի արձանի հարակից այգի, նախաճաշեցինք, բրդուճներ կերանք, կրթահամալիրի տեղեկատվական թերթիկներ բաժանեցինք անցորդներին:

նկար.png

Մեր այսօրվա օրը

Մենք այսօր գնացել էինք Մատենադարան: Մատենադարանի բակում Թումանյան ենք ընթերցել, որից հետո Խամաճիկների թատրոնում դիտել ենք << Իսկական ընկեր>> ներկայացումը: