Նոյեմբերի 29-դեկտեմբերի 3(6-6, 6-7, 6-8, 6-9 դասարաններ)

Նոյեմբերի 29

Դասարանում

  • Կարդա՛լ «Փորձություն»․ հնդկական հեքիաթը
  • Գրավոր վերլուծե՛լ
  • Ինձ շատ դուր եկան բոլոր կերպարները։ Ճիշտ է, երկրորդ ընկերը այդքան կարողություններ չուներ, բայց այնպես արեց, որ տղան շարունակի իր հետ ընկերություն անել։ Պատմվածքում ինձ շատ դուր եկավ ամուսնու կերպարը։ Նա միշտ պաշտպանում էր տղային,իր կնոջը տալիս ճիշտ պատասխաններ։
  • Անգի՛ր ասել «Անդաստանը» (ովքեր չեն ասել)

Լրացուցիչ աշխատանք

Համացանցից ընտրում եք օտար լեզվով նյութ և թարգմանում հայերեն (կարող եք օգտվել pritchi.ru) կայքից։

Тело отца Чжоу

Китайская притча

Отец Чжоу утонул в море. Его тело нашёл Ли из соседней деревни. Пришёл Чжоу просить Ли отдать тело отца для обряда захоронения. Ли потребовал 100 су за тело. Чжоу не имел100 су, а мог дать только 10 су, которые не устроили Ли.

Чжоу пошёл к совершенномудрому и спросил его

— Я могу дать за тело отца только 10 су, что мне делать?

Тот ответил:

— Тело твоего отца никому кроме тебя не нужно.

Вечером Ли пришёл к совершенномудрому и спросил его:

— Я хочу получить за тело отца Чжоу 100 су. Что мне делать?

Тот ответил:

— Тело отца Чжоу можно получить только у тебя.

ARMENIA-ՀԱՅԵՐԵՆ

Չժոուի հոր մարմինը

Չինական առակ

ՕՑզ Չժուն խեղդվել է ծովում. Նրա մարմինը գտել է Լին մոտակա գյուղից։ Չժուն եկավ խնդրելու Լիին տալ իր հոր մարմինը թաղման արարողությանը: Լին պահանջում էր 100 սուս մեկ մարմնի համար։ Չժուն 100 սուս չուներ, բայց կարող էր տալ միայն 10 սուս, որը չէր սազում Լիին:

Չժուն գնաց կատարյալ իմաստունի մոտ և հարցրեց նրան

-Հորս դիակի համար միայն 10 սուս կարող եմ տալ, ի՞նչ անեմ։

Նա պատասխանեց.

-Քո հոր մարմինը քեզանից բացի ոչ մեկին պետք չէ։

Երեկոյան Լին եկավ կատարյալ իմաստունի մոտ և հարցրեց նրան.

«Ես 100 սուս եմ ուզում Չժոուի հոր դիակի համար: Ինչ պետք է անեմ?

Նա պատասխանեց.

«Չժոյի հոր մարմինը կարելի է ձեռք բերել միայն ձեզանից:

🤩Ինձ շատ դուր եկավ կայքը🤩

  1. Կարդալ և դուրս գրել անհասկանալի բառերը․ բառարանի օգնությամբ բացատրել։
  2. Ինձ համար անծանոթ բառեր չկաին
  3. Ի՞նչ է իսկական ընկերությունը։ Շարադրեք ձեր մտքերը այդ թեմայով։
  4. Իսկական ընկերը պետք է միշտ դժբախտության պահին կիսվի իր ընկերոջ հետ։Ընկերը նաև պետք է ուրախանա քո հաջողություններով ,նաև պետք է ամեն ինչ մի խոսքից հասկանա։Կարողանա գաղտնիք պահել։Պետք է վստահելի լինի։Լինում են պահեր , երբ ոչ-ոք քեզ չի հասկանում,բայց ընկերը միանգամից հասկանում է ։Լավ ընկերը նա չէ , ով ամեն  օր քեզ ճոխ նվերներ է բերում։

Եթե կախարդական փայտիկ ունենայի

Նոյեմբերի 26

Դասարանում

Ընտրի՛ր վերնագրերից մեկը և ստեղծագործի՛ր.

  • Եթե կախարդական փայտիկ ունենայի
  • Թարս երկիրը
  • Դեղին տերևի ճանապարհորդությունը
  • Զարմանալի անձրևը
  • Վերնագիր` քո ընտրությամբ

Եթե կախարդական փայտիկ ունենայի.

Եթե օրերից մի օր իմ ձեռքում հայտնվեր մի փայտիկ🌟,որը լիներ կախարդական ես կլինեի շատ երջանիկ։Այդ կախարդական փայտիկը ես կօգտագործեի իմ և շատերի կյանքը փոխելու համար։ Կախարդական փայտիկով կլիներ հրաշք,որ պատերազմներ,հիվանդություններ🤒,դժբախտություններ չլիներ։ Կախարդական փայտիկով շատերին երջանիկ կդարձնի։Այնպես կանեի ,որ բոլոր երեխաները ծնողներ ու ընտանիք ունենային ոչ մի երեխա մանկատանը չապրեր,մարդիկ չմահանային հիվանդություններից։Կախարդական փայտիկի օգնությամբ Հայաստանը լիներ ամենաուժեղ երկիրը։Փայտիկը շարժելով հրաշք լիներ ու գերիները վերադառնայի Հայաստան,մեր կորցրած հողերը նորից մեր լիներ։Կարծում եմ շատ լավ կլիներ որ մեր կյանքում լիներ կախարդական փայտիկներ ու բոլորի երազանքները կատարեր։

Գործնական քերականություն 22.11.2021

1․ Բառերը բաղադրիչների բաժանի՛ր

խնդրագիրք-Խնդիր+ա+գիրք

մեծամիտ-մեծ+ա+միտ

հանրային-հանր+ային

համակարգիչ-համ+ա+կարգ+իչ

գնդասեղ-գունդ+ասեղ

անդադար-անդա+դար

հնարամիտ-հնար-ա+միտ

հանրահայտ-հանր+ա+հայտ

դեղձենի-դեղձ+ենի

2․ Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել:

Միմիյանց, քվեարկություն, որդեակ, յասաման, քիմեաական, հեքիաթային, ոսկյա, հրեական, դաստիարակություն, սենյակ, կրիա, Անդրյաս, Եղիազարյան, կյանք:

3․ Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու ող կոտրվել է: (ող, ոխ)

ոխ սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ)

Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց բույն գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն)

Մի քանի հողի ձեռք ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի բույն: (բույն, բուն)

Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել Վիկտորիա շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

Տնեցիներն այնքան են վարժվել Վիկտորյա անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

4․ Նախադասությունները կետադրի՛ր․

Երկինքը կամաց-կամաց ամպեց, և սկսեց անձրևել:

Հայրը խոժոռվեց ու տղան հասկացավ, որ պիտի լռի:

Բժիշկը բամբակ է ուզում, որ վերքը մաքրի:

Իսկական կրակ, է երեխա չէ:

Գետափին մի քար կա, որի վրա պառկում էր լողանալուց հետո:

Այդ մարդու սիրտը քար է, երբեք ոչ մեկին չի ներում։

5․ Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

մանրեսպան, միջօրե, լայնեկրան, երբևիցե, այժմէական, ամենաեական, աներկյուղ, առերևույթ, առեջ, բազկերակ, գետեզր, գոմէշ, դողէրոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, ինչևիցէ, մանրէ, հնէաբան, մանրէ, նախօրէ, չէն, չէիր, որևե, չէինք, ստորերկրյա: 

Նոյեմբերի 15-նոյեմբերի 19 (6-6, 6-7, 6-8, 6-9 դասարաններ) Մայրենի

Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր և վերնագրի՛ր.

Պառկել, ընդհանուր, միմյանց, օրրան, օրեցօր, սենյակ, ընդամենը, ճանապարհ, նախօրոք, խորդուբորդ, դաստիարակել, էական, միջօրե, վայրէջք:

Կար մի տղա։Տղան օրեցօր իր շքեղ սենյակում ստեղծում էր ռոբոտներ։Տղային դուր չեր գալիս,որ իրեն ուղղում են։Տղան նույնիսկ չեր ընդունում իր հոր և մոր դաստիարակությանը,Տղան գիշերները նայում էր աստղերին երբ որ աստղ էր ընկնում տղայի մոտ առաջանում էր հետաքրքիր միտք և այդպես ամեն գիշեր։Տղան առավոտները չէր կարում վեր կանաչ որ գնար դպրոց։Քանի որ գիշերները շատ ուշ էր քնում։Նրանց տունը շատ անհարմար տեղ էր կառուցվել տղան ամեն օր խորդուբորդ ճանապարհով գնում էր դպրոց տղան ընդամենը 8 տարեկան էր բայց ուներ շատ մեծ խելք։

Գորտը: Ագուտագավա Մայրենի

Arak-gorteri-masin-1132x670

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար

գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից։

Հարցարան

1. Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.

  • գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
  • տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
  • եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
  • վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:

2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք::

Ընտրությունը հիմնավորե՛ք:

Օձի դերը նրանց համար շատ կարևոր դարձավ այն վայրկյանից երբ օձը կուլ տվեց գորտին մնացած բոլոր գորտերը մտածեցին որ դա է իրենց կյանքի վերջն է նրանք ասացին որ եթե օձը🐍 չուտեր գորտին🐸 նրանք կբազմանայն և ամբողջ լճակը կլիներ գորտեր։

Գործնական քերականություն 15.11.201

1․ Բառերը բաղադրիչների բաժանի՛ր

Օրինակ՝ ջրաման- ջուր (արմատ)-աման (արմատ)

  • գնդակ-գնդ+ակ
  • միտք-
  • ընդհանուր-ընդհա+նուր
  • աղջնակ-աղջիկ-ակ
  • թթենի-թթ+ենի
  • ընդամենը-ընդ-ամենը
  • հանրություն-հանր+ություն
  • գիրք-գ+իրք
  • մտազբաղ-մտա+զբաղ
  • տանձենի-տանձ-ենի
  • հանրապետություն-Հանրապետ-ություն

2․ Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

օրէցօր, երեսուներեք, աներևույթ, էական,

3․ Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններից հանի՛ր:

Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:

Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի:

Դու արդեն հե՞տ ես վերադարձել:

Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք:

Կրկին անգամ ասում եմ քեզ:

Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի:

Քեզ մի հատ մարդ էր հարցնում:

Կարելի՞ է մի հատ զանգել:

Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային:

4․ Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

Օրինակ՝

Վանեցի: — Ինձանից հեռու վանեցի վախը:

     Վանեցի մի տատ ունեմ։

Մարտ, կետ, շահ, այր:

Մարտի ժամանակ վալս վանեցի։

Մարտ-Մարտ ամիսն է մոտենում։

Կետ-Հեռվում կետի նման ինչ որ բան երևաց։

Այր-Այս այրում կապրենք ասաց ընկերս։

5․ Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ-տեսավ, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած-վախեցած նստած է: Նա փորձեց հարևանին սիրտ տալ-սպոփել:

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան-հեշտ է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

Նոյեմբերի 8-նոյեմբերի 12 (6-6, 6-7, 6-8, 6-9 դասարաններ)

Նոյեմբերի 8

Դասարանում

Ծնվել էփետրվարի 71676

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ ԷջմիածնիՍևանի, Կարինի վանքերում։ 

1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երևանի <<Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը>>

  • Պատրաստածդ նյութը պատմել սովորի՛ր:

Նոյեմբերի 10

Դասարանում

Հոկտեմբեր ամսվա ամփոփում

Բլոգներում հղումներով հավաքում եք հետևյալ նյութերը․

Քերականական առաջադրանքների հղումները

Գրաբարյան օրեր

Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Կարդա այսպես.

լաւ — լավ

կոյր — կույր

Բառարան

աչօք — աչքով

մտօք — մտքով

Հարցեր և առաջադրանքներ

1․Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:

Լավ է կույր լինել աչքով, քան կույր մտքով։Իմ կարծիքով ավելի գեղեցիկ հնչում է։ ժամանակակից հայերենը։

2․ Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:

Կույր մտքով առտահայտությունը հասկանում եմ որ մարդ կարող է մտքող կույր լինի այսինքն անմտածված բաներ անի։

Անմիտ- Իմաստուն

կույր միտք-պայծառ միտք

3․ Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):

Այո կարող է։Դա այն մարդն է որ սրտով չի տեսնում,բաներ կա որ մարդ անում է սրտանց։

4.Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:

Անսիրտ մարդ,Անմիտ մարդ։

5․ Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր):

Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`

 — Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:

Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.

 — Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:

Առյուծը մի կորյուն ծնեց և կենդանիները հավաքվեցին ու ուրախացան։

Բառարան

Ի տես եւ յուրախութիւն — տեսնելու և ուրախանալու

գայ — գալիս է

ի մէջ բազմամբոխին — բազմամբոխի (հավաքվածների մեջ)

մեծահանդիսիւ — այստեղ` հանդիսականների ներկայությամբ

զառիւծն — առյուծին

ծնանիս — ծնում ես

պատասխանի ետ — պատասխան տվեց, պատասխանեց

ասէ — ասում է

ծնանիմ — ծնում եմ

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա այս բառերը.

Զքեզ, առիւծ, կորիւն, կարողութիւն, յուրախութիւն, յատեանն, գայ, աղուէս, նախատեաց, անարգեաց:

Այս բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

կենդանիքն, ծնաւ, ժողովեցան, նախատեաց, անարգեաց, բարձր ձայնիւ, ոչ աղուէս քան զքեզ:

Գրաբար դարձրու առակի համառոտ փոխադրությունը.

Առյուծը մի կորյուն ծնեց, և աղվեսը նախատեց նրան (զնա), որ մի՛ կորյուն է ծնում և ոչ բազում: Իսկ առյուծը պատասխանեց.

— Մի կորիւն եմ ծնում, բայց առիւծ:

Ի՞նչ է ցույց տալիս առակը:

Նույն բովանդակությամբ մի պատմություն գրիր, որի հերոսները մարդիկ են:

կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):

4․ Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:

5․ Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր):

***

Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

Կարդա այսպես.

լաւ — լավ

զթագաւոր — ըզթագավոր

(Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)

Բառարան

Քան զթագաւոր — քան թագավորը

Հարցեր և առաջադրանքներ

Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞, թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ — աղքատ, բայց իմաստուն մանուկ:

Ծեր-մանուկ

Անմիտ-իմաստուն

Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի՛ր և զույգ — զույգ դո՛ւրս գրիր:

Եթե կարող ես, շրջի՛ր նախադասության իմաստը, թող գրաբար լինի`

Ծեր և անմիտ թագավորն ավելի լավ է, քան աղքատ, բայց իմաստուն մանուկը: Որպեսզի նախադասությունդ ճիշտ լինի, զ մասնիկը (նախդիրը) դիր քան — ին հաջորդող բառի վրա:

***

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Կարդա այսպես.

զիմաստութիւն — զիմաստություն

զխրատ — ըզխրատ

զբանս — ըզբանըս

հանճարոյ — հանճարո

Բառարան

զիմաստութիւն — իմաստությունը

 զխրատ — խրատը

բան — խոսք

զբանս — խոսքերը

Հարց և առաջադրանք

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:

Նախադասությունը գրավոր փոխադրիր:

***

Մի՛տայք զսրբութիւն շանց. եւ մի՛ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց:

Կարդա այսպես.

զսրբութիւն – ըզսրբություն

զմարգարիտս — ըզմարգարիտս

Բառարան

մի՛ տայք — մի՛ տաք

շանց — շներին

մի՛ արկանեք — մի՛ գցեք

զմարգարիտս ձեր — ձեր մարգարիտները

առաջի խոզաց — խոզերի առաջ

Առաջադրանքներ

Աշխարհաբար գրի՛ր ասույթը:

***

Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:

Ամեն ծառ իր պտղից կճանաչվի։

Կարդա այսպես.

իւրաքանչիւր — յուրաքանչյուր

ի պտղոյ — ի պտղո

 իւրմէ — յուրմե

Բառարան

ի պտղոյ իւրմէ — իր պտղից

ճանաչի — ճանաչվում է

Առաջադրանքներ

Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

Աշխարհաբար դարձրու նաև սա` Իւրաքանչիւր պտուղ ի ծառէ իւրմէ ճանաչի: Ի՞նչ փոխվեց:

***

Ամենայն ծառ որ ոչ առնիցէ զպտուղ բարի, հատանի եւ ի հուր արկանի:

Բառարան

ամենայն — ամեն, ամեն մի

ոչ առնիցէ — չտա, չի տա, չպիտի տա, չի տալու (այստեղ` չի տալիս)

հատանի — հատվում է, կտրվում է

ի հուր — հուրը, հրի մեջ

արկանի — գցվում է, նետվում է

Հարցեր և առաջադրանքներ

Նախադասությունը գրավոր ազատ, ընդարձակ փոխադրիր:

Այս նախադասությունը ծանոթ ո՞ր ասույթի հետ է մտքով կապվում:

Հետևյալ նախադասությունը փորձիր գրաբար փոխադրել.

Ամեն (մի) ծառ, որ բարի պտուղ է տալիս, չի կտրվում: (տալիս է – գրաբ` տայ)

***

Ոչ է պիտոյ բժիշկ կարողաց` այլ հիւանդաց:

Կարդա այսպես.

պիտոյ — պիտո

Բառարան

ոչ է պիտոյ — պետք չէ

կարողաց — ուժ ունեցողներին, առողջներին

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր` ինչպե՛ս է կարդացվում ոյ — ը բառավերջում (հիշիր նաև հանճարոյ, ի պտղոյ բառաձևերը):

Աշխարհաբար ինչպե՞ս կլինի հիւանդաց բառաձևը:

Աշխարհաբար գրիր նախադասությունը:

Այս ասույթը գործածիր իբրև շարադրության վերնագիր:

***

Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս:

Կարդա այսպես.

Աստուած — Աստված

լոյս — լույս

Բառարան

եղիցի — լինի, թող լինի, կլինի, պիտի լինի, լինելու է (ո՞րը կընտրես այս նախադասությունը փոխադրելու համար)

եղեւ — եղավ

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր` ինչպե՛ս է կարդացվում ոյ — ը բաղաձայնից առաջ (նաև կոյր բառը հիշիր):

Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

***

ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Կարդա այսպես.

ծովն — ծովըն

զկարմրիկն — ըզկարմրիկըն

ի բոցոյն — ի բոցույն

Բառարան

երկնէր — երկնում էր (ծնում էր)

երկին — երկինք(ը)

ծովն ծիրանի — ծիրանի ծովը

երկն — երկունքը

ի ծովուն — ծովում, ծովի մեջ

ունէր — 1. բռնել էր 2. ուներ

զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին

ընդ եղեգան փող — եղեգնի փողով

ելանէր — ելնում էր

ի բոցոյն — այն բոցից

վազէր — վազում էր

աչկունք — աչիկները

արեգակունք – արեգակներ

Հարցեր և առաջադրանքներ

Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:

Վահագնին նկարագրող պատկերները դուրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրիր նրան:

Ինչո՞ւ էր Վահագնն այդպիսին (ուշադրություն դարձրու նախորդող պատկերներին և պատասխանիր ըստ դրանց):

Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ — որ բան խորհրդանշող:

Բանաստեղծությունն այնպես խմբագրիր, որ կրկնվող բառեր ու արտահայտություններ չլինեն: Բարձրաձայն կարդա և՛ բանաստեղծությունը, և՛ քո խմբագրածը. Փորձիր հասկանալ` թե ի՞նչ են տալիս կրկնությունները:

Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրու:

***

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Կարդա այսպես.

յերկրի — հերկրի

հատանելոյ — հատանելո

զբողբոջ — ըզբողբոջ

իւր — յուր

զհոտս — ըզհոտըս

իւրեանց — յուրյանց

զբարբառ — ըզբարբառ

Բառարան

էանց — անցավ

անձրեւք — անձրևներ (ը)

անցին — անցան

գնացեալ — գնացած, գնացել, գնալով (այստեղ` նաև գնացին)

մեկնեցան — մեկնեցին, հեռացան

ծաղիկք — ծաղիկներ (ը)

յերկրի մերում — մեր երկրում

եհաս — հասավ

հատանելոյ — էտելու

ձայն տատրակի — տատրակի ձայն (ը)

զբողբոջ իւր — իր բողբոջը

որթք մեր ծաղկեալք — մեր ծաղկած որթերը

ետուն — տվեցին

զհոտս իւրեանց — իրենց հոտերը` բույրերը

արի — վեր կաց

երեւեցո — երևեցրու, ցույց տուր

զերեսս քո — քո երեսը

զբարբառ քո — քո խոսքը

տեսիլ քո — քո տեսքը

Առաջադրանքներ

  1. Աշխարհաբար դարձրու հատվածը և վերնագրիր:
  2. Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր ատվածը:

Որսորդն եւ կաքաւն

Ճիշտ կարդա հետևյալ բառերը.

զբազում, զսիրելիս, յականատս:

Աշխարհաբար դարձրու հետևյալ բառերն ու բառակապակցությունները.

կաքաւ մի, մի՛ սպանաներ, զբազում կաքաւս, յականատս քո, ի ձեռաց իմոց, զսիրելիս եւ զազգականս քո:

Արտագրիր այս հարցերի պատասխանները.

Ի՞նչ բռնեց որսորդը:

Կաքավն ի՞նչ խոստացավ որսորդին:

Կաքավի խոստմանն ի՞նչ վերաբերմունք ցույց տվեց որսորդը:

Առակն աշխարհաբար դարձրու:

Ինչպիսի՞ն է կաքավը (բնութագրիր կաքավին): Ինչ է ցույց տալիս առակը:

Նույն բովանդակությամբ պատմություն հորինիր, որի հերոսները միայն մարդիկ են:

Վարդան Այգեկցի

Կտակ վասն գանձի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

 — Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի եւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Բառարան

ոմն — մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)

որդիս — որդիներ

ի ժամ մահուն — մահվան ժամին

կոչեաց — կանչեց

զորդիսն — որդիներին

որդեակք — որդյակներ

պահեալ — պահված

ի հարցն իմոց — իմ հայրերից, իմ հայրերի կողմից

յայգին — այգում

զտեղին — տեղը

ոչ ցուցանեմ — ցույց չեմ տալիս

որ — ով, ով որ

խորագոյն — ավելի խոր

փորէ — այստեղ` փորի

գտանէ — այստեղ` կգտնի

յետ մահուան հօրն — հոր մահվանից հետո

մեծաւ աշխատութեամբ — մեծ չարչարանքով

վարէին — վարում էին

իւր ջանայր — ինքն էր ջանում (ձգտում էր)

զի — որ, որպեսզի

գտցէ — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է

ետ — տվեց

ելից — լցրեց

զնոսա — նրանց

գանձիւ — գանձով

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա այս բառերն ու բառակապակցությունները.

Կոչեաց, որդեակք, պահեալ, աշխատութեամբ, յայգին, յետ, զտեղին, զգանձն, զնոսա, մահուան, խորագոյն, իւրն:

Հետևյալ բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

ասէ, որդիքն, սկսան, յայգին մեր, զգանձն, սկսաւ, բազում պտուղ, ետ բազում պտուղ:

Աշխարահաբար դարձրու առակը:

Ինչի՞ց է երևում հոր իմաստասեր լինելը:

Մեկ նախադասությամբ գրիր` ի՞նչ է ցույց տալիս առակը:

Վարդան Այգեկցի

Առիւծ եւ աղուէս

Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`

 — Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:

Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.

 — Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:

Բառարան

Ի տես եւ յուրախութիւն — տեսնելու և ուրախանալու

գայ — գալիս է

ի մէջ բազմամբոխին — բազմամբոխի (հավաքվածների մեջ)

մեծահանդիսիւ — այստեղ` հանդիսականների ներկայությամբ

զառիւծն — առյուծին

ծնանիս — ծնում ես

պատասխանի ետ — պատասխան տվեց, պատասխանեց

ասէ — ասում է

ծնանիմ — ծնում եմ

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա այս բառերը.

Զքեզ, առիւծ, կորիւն, կարողութիւն, յուրախութիւն, յատեանն, գայ, աղուէս, նախատեաց, անարգեաց:

Այս բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

կենդանիքն, ծնաւ, ժողովեցան, նախատեաց, անարգեաց, բարձր ձայնիւ, ոչ աղուէս քան զքեզ:

Գրաբար դարձրու առակի համառոտ փոխադրությունը.

Առյուծը մի կորյուն ծնեց, և աղվեսը նախատեց նրան (զնա), որ մի՛ կորյուն է ծնում և ոչ բազում: Իսկ առյուծը պատասխանեց.

— Մի կորիւն եմ ծնում, բայց առիւծ:

Ի՞նչ է ցույց տալիս առակը:

Նույն բովանդակությամբ մի պատմություն գրիր, որի հերոսները մարդիկ են:

Էդմոնդո դե Ամիչիս. Սիրտը

Իտալացի գրող Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը» գիրքը համաշխարհային մանկական գրականության հայտնի ստեղծագործություններից է:  

Մեր ուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն առանց գլուխը բարձրացնելու պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ի՞նչ պատահել և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին, թիկունքում, աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց. -Այլևս նման բան չանես,- և վերադառնալով իր գրասեղանի մոտ  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ. հետո շատ դանդաղ, իր խիստ բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Ստրադիի փոքրիկ գրադարանը

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա — դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:

Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:

Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր

տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն է ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.

—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:

Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներ — կայությամբ և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:

Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.

—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:

—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:

— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:

— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Հարգիր ուսուցչիդ

Ես հոմոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ վատառողջ լինելով ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգի’ր և սիրի’ր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա

զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրի՛ր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրի՛ր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանի՛ր <<ուսուցիչ>> բառը:

Քո հայր

Առաջադրանքներ

Համոզի՞չ էր հոր նամակը:Այո, բավականին համոզիչ էր հոր նամակը, որովհետև հայրը որդուն պատվիրում էր սիրել և հարգել ուսուցչին ։Ամենաշատը ո՞ր հատվածը հավանեցիր: Ուսուցիչն այն մարդն է, ով ցանկանում է, որ մենք ամեն օր դառնանք ավելի լավը։Նամակի ո՞ր մասում է խտացած ստեղծագործության գլխավոր ասելիքը (կարող ես մի քանի հատված ընդգծել):Հարգի’ր և սիրի’ր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով:Ո՞վ է քեզ համար ուսուցիչը:Ինձ համար ուսուցիչը շատ կարևոր ու սիրված մարդ է։Ուսուցիչը այն մարդն է որը երեխային կրթում,ուսուցանում ու ճանապարհում է դեպի գիտելիքների աշխարհ։Ստեղծագործական աշխատանք՝ «Իմ ուսուցիչը>>

Իմ ուսուցիչը

Ես շատ եմ սիրում իմ կրթահամալիրը քանի որ այն տեղի ուսուցիչները շատ լավն են իմ ուսուցիչը ինձ համար շատ կարևոր մարդ է։Իմ ուսուցիչը ինձ դարձրել է տառաճանաչ, սովորեցրել է սիրել գիրքը📚։Սիրել դպրոցը։Նա շատ բարի և համբերատար է։Նա մեծ դեր է կատարել իմ կյանքում։

Անդաստան․ Դ․ Վարուժան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Բառարան

կայլակի-կհոսի

թող ըլլա-թող լինի

ցորյանի-ցորենի

աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ

Առաջադրանքներ

1․ Այս բառերն էլ ի՛նքդ բառարանի օգնությամբ բացատրի՛ր․

Ակոս, կոչնակ, գյուղակ, բերրիություն, ցող, օրհներգություն, գերանդի, ամբար, բերկրություն, հորդել։

ակոս-սպի

կոչնակ-զանգակ

գյուղակ-փոքրիկ գյուղ

բերրիություն-պտղաբեր, արգավանդ

ցող-շող

օրհներգություն-օրնհություն

գերանդի-հին պատերազմական զենք

ամբար-պահեստ

բերկրություն-ուրախություն

հորդել-քշել

2․ Չորսից վեց նախադասությամբ արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը։

3․ .Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում:

Քնարական հերոսը ուզում է, որ աշխարհը լինի խաղաղ, առատ ու սիրով լի։

4․ Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (կպակասեցնեիր):

կուզենայ, որ աշխարհի բոլոր Երկրները

,ազգերը իրար հետ ապրեն համերաշխ։

5. Մաղթանքներից մեկն ընտրի՛ր որպես վերնագիր. պատճառաբանի՛ր ընտրությունդ:

Ես ընտրել եմ <<Պայծառ ապագա>> վորովհետև Եթե ամեն ինչ հեղինակի ուզածով լիներ ապագան շատ պայծառ կլինի։

6․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը և տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստի՛ր։