Ես Սեբաստացի եմ

Ես Դանիել Հովսեփյան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի արդեն 5֊րդ դասարանում։ Ուզում եմ պատմել իմ դպրոցի մասին։ Ես 1֊2րդ֊դասարաներում սովորել եմ մեկ այլ դպրոցում։Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին լսել եմ իմ ընկերներից։ Ես միշտ լսում էի թե ինչ հետաքրքիր ու ուրախ է անցնում իրենց դասերը։ Երրորդ դասարանը ընտանիքիս հետ որոշեցինք տեղափոխվել այդ դպրոց։Երբ ես և մայրիկս առաջին անգամ մտանք դպրոց , որպեսզի փաստաթղթերս ներկայացնեմ մեզ ընդունեցին շատ մեծ սիրով ու ջերմությամբ։Իմ ուսուցչուհին Կարինե Մամիկոնյանը պետք է լիներ և մենք նրան էինք հանդիպել։Շատ զարմացա երբ ինձ տեսնելով գրկեց ինձ ։Ճիշտն ասած իմ համար շատ՜ զարմանալ էր , որ ուսուցչուհին կարող է գրկել աշակերտին։Եկանք տուն ու ես երազում էի նորից գնալ այդ դպրոց ։Հետո մի քանի օր գնացի մուտքի ճամբար ։Մեր դպրոցում այդպես է նոր սովորողները մի քանի օր գնում են դպրոց միջավայրին ծանոթանալու, ուսուցիչներին ճանաչելու։ Երկու տարի սովորելով մի օր չի եղել , որ ես դպրոց չցանկանամ գնալ, անգամ հիվանդ ժամանակ եմ ցանկացել գնալ։Իմ դպրոցը ամենալավ ու ամենահավես դպրոցն է։Մենք այնտեղ ունենք լողի և հեծանիվի պարապունք , միշտ գնում ենք հետաքրքիր և ուսուցողական արշավների։Լինում ենք մեր ագարակում, բարձրունքի հաղթահաման ենք մասնակցում, առավոյան դասերը սկսվում է ընդհանուր պարապունքով։Ունենում ենք շատ հետաքրքիր մեդիա ուրբաթներ ։Բոլոր դասերը անցնում են շա՜տ հետաքրքիր ։Մենք ունենում ենք շատ հետաքրքիր դասաժամ , որի ժամանակ խնամում ենք մեր պարտեզը ։Շատ հետաքրքիր է անցնում ընտրություն առարկան։Ամեն աշակերտ ինքն է ընտրում թե ինչ ընտրի՝ ոսկերչություն, քանդակագործություն , դիզայն։Մեր ուսուցիչները մեզ շատ ենք սիրում , երբեք չեն կոպտում ու վիրավորում։Մենք աշակերտներս էլ իրենց ենք շատ սիրում։ Ուզում եմ պատմել իմ Տիարի մասին՝Աշոտ Բլեյանի։Ես շատ եմ սիրում իմ Տիարին ։Նա այնքան բարի ու հոգատար է։Միշտ տեսնելուց մեզ ձեռքով բարևում է ՝մենք ունենք մեր բարևելու հատուկ ձևը։Ես առաջին անգամ նրան տեսնելով զարմաց

ա , որ տնօրենը հեծանիվ է քշում։Հիմա էլ ես օրերն են հաշվում թե երբ եմ դպրոց գնալու քանի որ կարոտել եմ իմ հրաշք ու հավես դպրոցը, իմ ընկերներին, իմ ուսուցիչներին։Սիրում եմ իմ դպրոցը ու հպարտանում , որ ես Սեբաստացի եմ։Կարտել եմ քեզ իմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։

Ես,որպես պայմանագրի լիիրավ կողմ

Ուսումնառության պայմանագիր

Ուսումնական պլան

Այժմ կառանձնացնեմ դրանք.

Սովորողը պարտավոր է.

  1. Չխախտել Կանոնները, ուսումնառության ընթացքում հարգել այլոց իրավունքը
  2. պահպանել անվտանգության կանոնները
  3. չուշանալ ուսումնական պարապմունքներից
  4. բացակայելու դեպքում սահմանված կարգով տեղեկացնել
  5. սահմանված կարգով մասնակցել ուսումնական պլանով որոշված ճամբարներին, ծեսերին, տոներին
  6. Սահմանված կարգով մասնակցել ուսումնական ճամփորդություններին, ուսումնահասարակական նախագծերին
  7.  վարել իր ուսումնական բլոգը
  8. հետևել կայքին, դասավանդողների ուսումնական բլոգներին
  9. վարել էլ. հասցե, պատասխանել դասավանդողի, կազմակերպչի, տնօրենի, գրասենյակի ղեկավարի էլ նամակներին
  10. մասնակցել հիգիենիկ պահանջների պահպանմանը, ուսումնական պարապունքների հաճախել կոկիկ հագնված
  11. սամանված կարգով ներկայացնել ուսումնական գործունեության մասին հաշվետվություն

Սովորողը իրավունք ունի.

  1. ուսումնական նպատակներով օգտվելու կրթահամալիրի  ուսուցման բոլոր միջոցներից, ուսումնական տարածքներից
  2. ընտրելու ուսումնական պլանով որոշված իր նախասիրած գործունեությունը, լրացուցիչ կրթության ծավալը
  3. ստանալ հեռավար, առցանց ուսուցում
  4. ընտրելու մարզաձևը
  5. հարցեր ուղղելու դասավանդողներին, տնօրենին, խորհրդին մասնաժողովին
  6. մասնակցելու առցանց քննարկումներին, դպրոցի կայքում նյութեր հրապարակել
  7. հայց ներկայացնել խաղարկային դատարան

Ամառային աշխատանք

Ես կարդացել ԱՍՏՐԻԴ ԼԻՆԴԳՐԵՆ֊Ի Լյոնեբարգայի Էմիլի նոր չարաճճիությունները

Էմիլ Սվենսոնը՝ «չարաճճի և համառ փոքրիկը», ուրախ, հետաքրքրասեր և հնարամիտ վեցամյա գյուղացի տղա է, որն անընդհատ ընկնում է տարբեր ծիծաղելի իրադրությունների մեջ։ Նա շատ խելամիտ է և գիտի, թե ինչպես ինքնուրույն փող աշխատի՝ չխնդրելով ծնողներից։ Նա ունի ժրաջան տիրոջ և լավ բիզնեսմենի տվյալներ, որի համալ էլ մասամբ հայրը նրան նախանձում է։

Գրքի հերոսներն են ՝ Էմիլը, որը վեցամյա չարաճճի տղա է։

Իդան ՝ էմիլիյի քույրը ,որը իր կամքին հակառակ նույնպես միջամտում է եղբոր արարքների մեջ։

Էմիլի հայրը՝ Անտոնը, եկեղեցական խմբի ավագն է, աչքի է ընկնում փողերի հանդեպ խնայողական մոտեցումով։

Էմիլի մայրը՝ Ալմանը, տնային տնտեսուհի է, որը գիտի շատ բաղադրատոմսեր։ Նա իր մոտ գրություններ է պահում, որտեղ գրում է տղայի չարությունների մասին, որոնց համար դարակում էլ տեղ չկա։

Էմիլի ամենամոտիկ ընկերը բանվոր Ալֆրեդն է։ Հենց նրա շնորհիվ փոքրիկ խենթը սովորեց հասկանալ ձիերին և լողալ։

Սպասավորուհի Լինան, որը սիրահարված է Ալֆրեդին, որը Էմիլին բոլորովին չի սիրում և ասում է բոլորին, թե ինչ չարաճճի է նա։

Քրյոսա֊Մայայը՝մի գյուղացի տատիկ էր որը ապրում էր մի փոքրիկ տնակում նա գալիս էր օքնելու լվացք անելիս և երշիկ պատրաստելիս։

Իմ սիրած հատվածն է

Բայց դա ոչ մի կիսավոր աստղ էլ չէր։ Ընդամենը Էմիլն էր, որը դղրդոցով պատուհանից դնդանոթային ռումբի պես ներս ընկավ գլխով ուղիղ հապալասի շոհանուշի մեջ՝ դեսուդեն ցայտեցնելով այն։

Իմ կարծիքը գրքի մասին։

Ինձ թվում է, որ գիրքը շատ հետաքրքիր և ծիծաղելի է ։Կարդալուց ուրախությամբ եմ կարդացել ։ Ինձ դուր եկավ Էմիլիի շուտ կողմնորովելու հմտությունը։