Ցեղասպանությունից փրկված հայ նկարիչ. Արշիլ Գորկի

Ուսումնասիրե՛լ մեծանուն հայ նկարչի կենսագրությունը և դուրս հանել«10 փաստ Արշիլ Գորկու մասին»

Փաստ 1 Արշիլ (հայկական անունը՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյան, ապրիլի 15, 1904, Խորգոմ գյուղ[12][13], Հայոց ձոր գավառ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն — հուլիսի 21, 1948, Շերման, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկահայ նկարիչ։ Վերացական էքսպրեսիոնիզմի ազդեցիկ դեմքերից։

Փաստ 2

Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն🇹🇷,  ԱՄՆ[7] 🇺🇸և  Հայաստանի Առաջին Հանրապետություն🇦🇲

Փաստ 3 Մասնագիտություն նկարիչ և դիզայներ

Փաստ 4 Նախնական կրթություն ստացել է Խորգոմի և Վանի դպրոցներում։

Փաստ 5 1915 թվականին մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։

Փաստ 6 1916 թվականին մեծ քույրերը մեկնում են ԱՄՆ, 1919 թվականին մահանում է մայրը։

Փաստ 7 1924 թվականին տեղափոխվում է Նյու Յորք, սկզբում սովորում է Ազգային ակադեմիայում, ապա Արվեստի կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 1926 թվականից 5 տարի դասավանդում է գծանկար և գեղանկար

Փաստ 8 1935 թվականին ամուսնանում է Մարնի Ջորջի հետ, սակայն մեկ տարուց ամուսնալուծվում է։

Փաստ 9 Թաղված է Շերմանի հյուսիսային (հին) գերեզմանատանը[15]։

Կոմիտաս Հայրենագիտություն

Կոմիտաս

  • Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկություններ Կոմիտասի մասին
  • Կոմիտասի երգերը

Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սուրբ Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը[16]։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, մասնագիտությամբ կոշկակար էր, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր[17]։ Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։

1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք՝ ուսումը շարունակելու։ Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։ Կոմիտասի մանկության ընկերը նրան բնութագրում էր որպես «գրեթե անօթևան». նա լիովին զրկվեց ծնողական խնամքից՝ դառնալով հոգեպես խոցելի, ինչը ևս դարձավ տարիներ հետո նրա մոտ ի հայտ եկած հիվանդության պատճառ[18]։

Երգեր

Հայաստա՛ն, երկի՛ր դրախտավայր,Դու մարդկայնո ցեղիս օրրան,Դու և բնիկ իմ հայրենիք,Հայաստա՛ն, Հայաստա՛ն, Հայաստա՛ն:

  • և բանաստեղծությունները. ընթերցանություն, ունկնդրում
  • Բանաստեղծություն
  • Դեռ արգանդում՝ մայրիկս ինձ Վարդ էր բուրում, ոռոգում. Եվ իր հոգում այգ-արևով Գուրգուրում ու նորոգում։ Ծնած օրեն մայր շրթներով Սեր էր վառում օրորում, Արև-Լուսին հ…
  • Կոմիտաս պետք է հնչի ամեն մի շուրթից ‐    սիրերգեր
  • Լե Լե Յաման
  • Լե, լե, յամա՜ն,
  • Մեր տուն, ձեր տուն դիմաց-դիմաց.
  • Լե, լե, յամա՜ն,
  • Հերի’ք անեմ աչքով իմաց,
  • Յամա՜ն, յամա՜ն, յա՜ր:
  • Լե, լե, յամա՜ն:
  • Դու ելեր ես կայներ ես դուռ,
  • Լե, լե, յամա՜ն,
  • Ես քու սիրույց սավդալի ծուռ,
  • Յամա՜ն, յամա՜ն, յա՜ր:
  • Լե, լե, յամա՜ն,
  • Արև դիպավ Մասիս սարին,
  • Լե, լե, յամա՜ն,
  • Կարոտ մնացի ես իմ յարին,
  • Յամա՜ն, յամա՜ն, յար:
  • Կոմիտաս- Սևակ

Կոմիտաս Հայրենագիտություն

ԿոմիտասՏեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկություններ Կոմիտասի մասին

Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սուրբ Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը[16]։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, մասնագիտությամբ կոշկակար էր, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր[17]։ Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։

1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք՝ ուսումը շարունակելու։ Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։ Կոմիտասի մանկության ընկերը նրան բնութագրում էր որպես «գրեթե անօթևան». նա լիովին զրկվեց ծնողական խնամքից՝ դառնալով հոգեպես խոցելի, ինչը ևս դարձավ տարիներ հետո նրա մոտ ի հայտ եկած հիվանդության պատճառ[18]։

Կոմիտասի երգերը և բանաստեղծությունները. ընթերցանություն, ունկնդրում

Կոմիտաս պետք է հնչի ամեն մի շուրթից ‐ սիրերգերԿոմիտաս- Սևակ

Սայաթ Նովա

Հովհաննես Թումանյան

Հայ գրականության ինքնատիպ ու հանճարեղ անուններից է Սայաթ-Նովան։ Նա սիրո և իմաստության երգիչ է, աշուղ-
բանաստեղծ: Ծնվել է 1722 թ., իսկական անունն է Հարություն Կարապետի Սայադյան: Սայաթ-Նովա աշուղական կեղծանունը պարսկերենից թարգմանած նշանակում է երգի որսորդ: Սայաթ- Նովան ինքն իրեն համրում էր «խալխի նոքար», այսինքն՝ ժողովրդի ծառա:

Դեռևս անհիշելի ժամանակներից ժողովուրդների մեջ մեծ սեր են վայելել իրենց սեփական երգ ու նվագով հանդես եկող երգիչները (աշուղները): Նրանք ոչ միայն գրում էին երգի բառերն ու երաժշտությունը, այլև իրենք էլ կատարում էին այդ երգերը որևէ երաժշտական գործիքի նվագակցությամբ: Սայաթ-Նովայի գործիքը քամանչան էր, որը նա գովերգում է իր խաղերից մեկում («Ամեն սազի մեչըն գոված») և համարում լավագույնը բոլոր նվագարանների մեջ:

Աշուղների երգերի հիմնական թեման սերն է. սերը կնոջ նկատմամբ, սերը արդարության, ճշմարտության, բարու և գեղեցիկի նկատմամբ: Սայաթ-Նովայի ստեղծագործության հիմնական թեման նույնպես սերն է: Նրա ստեղծագործությունը հայ գրականության մնայուն արժեքներից է, անցած դարերը չեն կարողացել հնացնել այն:

Օգտակար աղբյուրներ՝

Սայաթ-Նովա

Սայաթ-Նովա. կենսագրական ակնարկ

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է Սայաթ-Նովայի իսկական անուն-ազգանունը, ի՞նչ է նշանակում նրա աշուղական կեղծանունը։

Սայաթ-Նովա (Հարություն Սայադյան, հունիսի 14, 1712, Թբիլիսի — նոյեմբերի 22, 1795, Թբիլիսի), վրացաբնակ հայ բանաստեղծ-աշուղ։Սայաթ—Նովա անունը թարգմանաբար նշանակում է Որսորդի թոռ։

2. Ի՞նչ գիտեիք Սայաթ-Նովայի մասին մինչև նյութը կարդալը և ի՞նչ նոր բան իմացաք։

Սայաթ Նովան աշուղ բանաստեղծ է, գրել է սիրո մասին լիքը երգեր, եղել է պալատական երգիչ:

3. Սայաթ-Նովայի անունը կրող ի՞նչ մշակութային կառույցներ կան Երևանում։

Սայաթ-Նովայի հուշաղբյուր, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի առջևի պուրակում, տեղադրվել է 1963-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Սայաթ-Նովայի կիսանդրի, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում։ Տեղադրվել է 2009 թվականի հոկտեմբերի 16-ին։

Առասպել

Առասպելները ստեղծվել են շատ հին ժամանակներում և սկզբնական շրջանում եղել են բանավոր: Աշխարհի բոլոր ժողո- վուրդներն էլ ունեն իրենց առասպելները: Հին Հայաստանում ևսառասպելները շատ սիրված և տարածված են եղել: Առասպելների հերոսները սովորաբար դյուցազուններ են, այսինքն’ ոչ սովորա­կան քաջությամբ օժտված մար­դիկ։ Դյուցազուններն իրենց ար­տաքին տեսքով էլ են տարբեր­վում սովորական մարդկանցից. նրանք հաղթանդամ են, արտա­կարգ ուժեղ, շատ քաջ և միշտ հերոսական գործեր են կատա­րում։ Առասպելները շատ երևա­կայական պատմություններ են, որպես օրինակ հիշենք Տորք Ան­գեղի մասին պատմող առասպե­լը։ Տորքը առասպելում ներկա­յացված է անիրական, չափա­զանց երևակայական արտաքի­նով և հատկություններով։ Մով- սես Խորենացին, նկարագրելով Անգեղյա Տորքին, գրում է. «Ո՜հ, չափազանց առասպել է այս, առասպելների առասպել»։Սակայն շատ հաճախ առասպելների մեջ ընդգրկված են պատ­մական ճշմարիտ իրողություններ։Հայ ժողովրդական առասպելների մեծ մասը մեը է հասել Մովսես Խորենացու շնորհիվ:Առասպելները, պատմելով անց­յալի մասին, մեզ նախ և առաջ ինչ- որ բան են բացատրում։ Այսպես օրինակ՝ Պատմահայր Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելը պատմելուց առաջ ներկայացնում է հսկաների սերունդը և նրանցից մեկին՝ Հայկին: Նա մեզ բացատրում է, թե ովքեր էին այդ հսկաները, որտեղից առաջացան նրանք և այլն:Աստվածներից առաջինները ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի և բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը, անհեթեթ, հաղթանդամ, վիթխարի մարդիկ, որոնք ամբարտավանությամբ հղանալով ծնան աշտարակաշինության ամբարիշտ խորհուրդը, որը և ձեռնարկեցին իրագործելու: Աստվածների ցասումից ինչ-որ ահագին և աստվածային հողմ փչելով կործանում է աշտարակը և մարդկանց յուրաքանչյուրին տալիս է (մյուսներին) անհասկանալի լեզուներ, որով նրանց մեջ աղմուկ և շփոթություն է ընկնում: Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը, անվանի և քաջ նախարարը, հաստ աղեղով և հզոր նետաձիգ:Դրանից բացի առասպելը նաև ինչ-որ բան հիմնավորում է, պատճառաբանում: Այսպես, պատմելով մեր նախահայր Հայկի մասին, Խորենացին եզրափակում է՝ իսկ մեր աշխարհը մեր Նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։Այսպիսով, առասպելները կարևոր նշանակություն ունեն ժողովրդի պատմությունը, հատկապես այդ պատմության շատ հին ժամանակները հասկանալու համար:

  1. Ո՞րն է ձեր ամենասիրելի
  • առասպելը-Հայկ և Բել
  • առասպելական հերոսը-Հայկը

Մովսես Խորենացին որպես Պատմահայր և ազգային մշակույթի խոշոր ներկայացուցիչ

Մովսես Խորենացին որպես Պատմահայր և ազգային մշակույթի խոշոր ներկայացուցիչ

Մովսես Խորենացին բացառիկ ու հանճարեղ անուն է հայոց պատմության մեջ։ Նրան անվանում են Պատմահայր, Քերթողահայր*, փիլիսոփա։ Նա սերունդներին է փոխանցել ազգի պատմությունը՝ սկսելով անհիշելի ժամանակներից, առասպելական պատմություններից մինչև իր ապրած ժամանակաշրջանը՝ 5֊րդ դարը։ Նրանից առաջ որևէ մեկն այսպիդի պատմություն չէր գրել։ Ընդունված է հսմարել, որ Խորենացին հայերին տվեց իրենց ծննդյան վկայականը։ Նա բացատևեց, թե ովքեր են հայերը, ինչ ծագում ունեն, որտեղից են գալիս։

*Քերթողահայր — բանաստեղծների, գրողների մեջ երևելին՝ ամենանշանավորը։

Խորենացին իր ժամանակակիցներին և հետագա սերունդներին ցույց տվեց, որ հայերը ծագում են Նոյի Հաբեթ որդուց, այսինքն՝ աստվածաշնչյան ազգ են։ Դրանով իսկ Պատմահայրը հայ ժողովրդին դասեց ժամանակի քաղաքակիրթ ազգերի շարքը՝ միաժամանակ չկտրելով նրան իր դարավոր արմատներից (Հայկ, Արամ, Արա)։ Հայոց անցյալը հերոսական շատ էջեր ուներ։ Խորենացին ցանկանում էր, որ իր հայրենակիցները լավ իմանան իրենց ազգի փառավոր անցյալը, հպարտանան իրենց հերոսներով և շարունակեն նախնիների արժանավոր գործերը։

Մովսես Խորենացին մեծ հայրենասեր էր։ Նրա համար ամենամեծ երջանկությունը փառավոր, անկախ, հզոր հայրենիք ունենալն էր։ Իսկ հայրենիքին ծառայելը, այն շենացնելը մարդկային ամենամեծ առաքելությունն է։ Նա իր մատյանով հենց սա էր ցանկանում ուսուցանել ապագա սերունդներին։

Մովսես Խորենացու կենսագրության մասին որոշ տեղեկություններ մեզ հասել են շնորհիվ նրա <<Հայոց պատմության>>։ Այդ տեղեկություններից էլ իմանում ենք, որ Մովսես Խորենացին եղել է Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից և նրանց կողմից ուղարկվել Ալեքսանդրիա՝ ուսում ստանալու։ Ալեքսանդրիայում ապագա Պատմահայրը սովոևում է մի շարք գիտություններ։ Փայլուն կրթությունը հնարավորություն է տալիս նրան դառնալու իր ժամանակի կրթված և բազմակողմանի զարգացած գործիչներից մեկը։

Հայրենասեր պատմիչը հասկանում էր, որ հայ ազգի գոյատևման համար անհրաժեշտ են միաբանություն, համերաշխություն, ազգասեր թագավորնեև, աշխատասեր ու ստեղծագործ ժողովուրդ։

… Թեպետ մենք փոքր ածու* ենք և թվով շատ սահմանափակ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր երկրումն էլ քաջության շատ գործեր կան գործված՝ գրելու և հիշատակելու արժանի …              

Մովսես Խորենացի

*Ածու — մարգ, տնկարան, փոխաբերաբար՝ փոքր երկիր, ժողովուրդ։

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչպե՞ս են անվանում Մովսես Խորենացուն։

Նրան անվանում են Պատմահայր, Քերթողահայր*, փիլիսոփա։

2. Ո՞րն է Խորենացու <<Հայոց պատմության>> առանձնահատկությունը։

Մովսես Խորենացու գրած գլխավոր երկը, հայ միջնադարյան պատմագիտական մտքի գլուխգործոցներից մեկը։ Պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի և հարևան երկրների պատմության և պատմական աշխարհագրության վերաբերյալ։

3. Ի՞նչ գիտեք Խորենացու կենսագրության մասին։

Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թվականներին, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում, մեկ այլ վարկածով՝ Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա(ն) գյուղում (ըստ Կորյունի վկայության. Մ. Խորենացին իր մանկության տարիներում սկզբնական կրթությունը ստացել է իր ծննդավայր Սյունիքում՝ Մեսրոպ Մաշտոցի այնտեղ հիմնած դպրոցում)։ Ենթադրվում է, որ 15-16 տարեկան հասակում, այսինքն մոտ 427 թվականին, նա ուղարկվում է Վաղարշապատ։ Վաղարշապատի դպրոցում նա եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կրտսեր աշակերտներից։ Այստեղ նա ուսանում է 5-6 տարի՝ բացի հայերենից սովորելով նաև հունարեն և ասորերեն։ 431 թվականից հետո՝ հավանաբար 434-435 թվականների ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։ Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին և ճանապարհվում դեպի Հունաստան։ Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը։ Օգտվելով առիթից՝ հայ երիտասարդներն այցելում են Հռոմի սրբավայրերը, այնուհետև մեկնում են Աթենք։ Ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս են Հայաստան։ Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն` 440 թվականի փետրվարից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»։Չնայած իր նկատմամբ եղած հալածանքին և անտարբերությանը՝ Խորենացին եռանդուն կերպով զբաղվում է գրական աշխատանքով. կատարում է թարգմանություններ, գրում ինքնուրույն երկեր։ Զրույց է պահպանվել, թե ծերության տարիներին Պատմահայրը գնահատվել և արժանացել է մեծարանքի, ստացել է եպիսկոպոսական աստիճան։Նա ապրում է զրկանքներով լի կյանք՝ վախճանվելով, ենթադրաբար, 490-ական թվականների սկզբին հիվանդության ու աղքատության մեջ[1]։

4. Ո՞րն է Խորենացու երազանքը, ինչպիսին էր նա ցանկանում տեսնել մեր ազգին։

փառավոր, անկախ, հզոր հայրենիք ունենալն էր։ Իսկ հայրենիքին ծառայելը, այն շենացնելը մարդկային ամենամեծ առաքելությունն է։ Նա իր մատյանով հենց սա էր ցանկանում ուսուցանել ապագա սերունդներին։

5. Դուք ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Հայաստանը տասը տարի հետո։

Ես կուզենայի տեսնել խաղաղ,որ մենք պատերազմը հաղթենք և լինի արդարություն,երջանկություն,բարություն,որ տաս տարի հետո լինի արդարություն և ես հուսով եմ,որ կլինի։

Հայոց պատմության ոսկեդար

Ապրիլ 12֊14Առաջադրանք

Հայոց պատմության ոսկեդար

Ինչու՞ են 5֊րդ դարն անվանում Ոսկեդար։

5–րդ դարը կոչվել է Ոսկեդար։ Այդ ժամանակ զարգացում է ապրում պատմագրությունը, փիլիսոփայությունը, թարգմանական և կրոնական գրականությունը, քերականությունը, ճարտախոսությունը և վարքագրությունը։

Տեղեկություններ գրի՛ր Մեսրոպ Մաշտոցի և Սահան Պարթևի մասին

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է կիսաազնվական Վարդանի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ-ին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև նվիրվել է ռազմական գործին: 394 թ-ին դարձել է վանական, իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել քրիստոնեական վարդապետությունը, Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար:

Այդ առաքելության ընթացքում նա լրջորեն մտահոգվել է երկրի վիճակով, գիտակցել լեզվի, եկեղեցու, դպրոցի, ավանդույթների և մշակույթի կարևորությունը ժողովրդի ինքնության պահպանման համար. Հայաստանի պարսկական հատվածում (387 թ-ին Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև) հետզհետե ուժեղանում էր պարսկերենի ազդեցությունը, իսկ բյուզանդական մասում հունարենը դարձել էր պետական լեզու: Հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով Մաշտոցը կազմել է հրատապ ծրագիր՝ հայերեն թարգմանել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողություններն անել հայերենով, ստեղծել ինքնուրույն հայերեն գրականություն, ամրացնել երկրի՝ 2 մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում:

Սահակ Պարթև

Սահակ Պարթևը Ներսես Ա Մեծ կաթողիկոսի և Տարոնի իշխան Վարդան Մամիկոնյանի դուստր Սահանդուխտի որդին է: Նրան խնամել ու կրթել է պապը` Վարդան Մամիկոնյանը: Տևական ժամանակ ուսանել է Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի ճանաչված դպրոցներում, տիրապետել է հունարենին, ասորերենին և պարսկերենին: Ձեռնադրվելով եպիսկոպոս` իր 60 աշակերտների հետ կրոնավորել է Սբ Էջմիածին վանքում: Կաթողիկոս ընտրվելուց հետո աջակցել է Խոսրով Գ թագավորին` վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը: Սակայն Սասանյան արքունիքը 389 թ-ին Խոսրով Գ թագավորին բանտարկել է Անհուշ բերդում, իսկ Սահակ Ա Պարթևին աստիճանազրկել՝ նրա հայրապետությունը համարելով անվավեր: Հայոց նոր՝ Վռամշապուհ թագավորի աջակցությամբ Սահակ Պարթևը վերահաստատվել է իր աթոռին: Նրա միջնորդությամբ Պարսից Վռամ III Կրման արքան վավերացրել է հայ նախարարների Գահնամակը (Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների տեղերի, գահերի կամ պատվաստիճանների վավերական ցուցակ). Մամիկոնյաններին շնորհել է 5-րդ գահը և Համազասպ Մամիկոնյանին ճանաչել Հայոց սպարապետ: Սահակ Պարթևը շուրջ քառորդդարյա խաղաղության պայմաններում ծավալել է մշակութային գործունեություն` սերտ համագործակցելով իր տեղապահ Մեսրոպ Մաշտոցի հետ, Վռամշապուհ արքայի հովանավորությամբ խթանել է ազգային կրթության ու լուսավորության վերելքը: Հայոց գրերի ստեղծումից (405 թ.) հետո կաթողիկոսի հրամանով երկրում արգելվել է օտար լեզուներով ուսուցումը: Սահակ Ա Պարթևի՝ 60, և Մեսրոպ Մաշտոցի 40 աշակերտներն սկսել են ուսուցանել հայոց նոր (մաշտոցյան) գրերը, ասորերենից ու հունարենից թարգմանել աստվածաբանական, իմաստասիրական, պատմական և այլ գրքեր:Սահակ Պարթևը 417 թ-ին դիմել է Բյուզանդիայի կայսրին ու Կոստանդնուպոլսի պատրիարք Ատտիկոսին` Հայոց կաթողիկոսության հոգևոր իշխանությունը և իր թոռ, Համազասպի որդի Վարդան Մամիկոնյանին Հայաստանի բյուզանդական մասում սպարապետ ճանաչելու խնդրանքով, որը բյուզանդական արքունիքը բավարարել է:

Ձեր կարծիքով՝ ինչու՞ է ժողովրդին անհրաժեշտ սեփական գիր ունենալը։

չկորչելու համար ժողովրդին պետք է տալ գիր և գիրք իր իսկ լեզվով, որպեսզի նա չդառնա հոգևոր մուրացկան, այլ ապրի արժանապատվությամբ:

Հայոց պետականության վերածնունդը

Հայոց պետականության վերածնունդը

Առաջադրանք

  • Ինչու՞ է մայիսի 28-ը մեզ համար տոնական օր։
  • Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 
  • Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ կազմում ընդգրկված 15 հանրապետություններից մեկն էր։ Արդյոք դա նշանակու՞մ է, որ Հայաստանն ինքնուրույն պետություն էր։
  • Այդ ժամանակ Հայաստանը ինքնուրյուն պետություն չէր։
  • 1991 թ. տեղի ունեցած ո՞ր իրադարձությամ կրկին հաստատվեց Հայաստանի անկախությունը։1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին:
  • Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները։
  • Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշաներից են Դրոշը,Զինանշանը,Օրհներգը։

Շինարար արքայուհի. Կատրամիդե թագուհի

Կատրանիդե ԲԲագրատունյաց Հայաստանի յոթերորդ թագուհին, հայոց շահնշահ Գագիկ Ա-ի (990-1020) կինը։ Թագուհին հայտնի է իր կողմից կառուցած Անիի մայր տաճարով։Կատրանիդե թագուհին եղել է Սյունիքի թագավոր Վասակի (990-1040) միակ դուստրը[1][2]Սմբատ Սյունու թոռը։ Որոշ արևմտյան պատմիչների վկայությամբ՝ նա վրաց արքայադուստրն էր, ինչը փաստերով հերքվում է։Մահից հետո թագուհի Կատրանիդեին մեծ շուքով, եկեղեցական ծեսերով թաղեցին Անիի Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ գտնվող տապանատան գերեզմանոցում։ Կատրանիդե թագուհու հովանավորությամբ՝ իր հայրական գանձարանի օժիտով ու թագավորական գանձարանի հաշվին կառուցվում է Անիի մայր տաճարը։ Կատրանիդե թագուհին Անիի Մայր տաճարը զարդարել է «ծիրանեծաղիկ ոսկեղեն» գործվածքներով, արծաթե ու ոսկե անոթներով։ 

Անիի ճարտարապետական կառույցները հայոց Գագիկ Առաջինի, Տրդատ ճարտարապետի և Կատրանիդե թագուհու մտահղացումների և ջանքերի շնորհիվ են կյանքի կոչվել։ Անին զարդարվեց ճարտարապետական հարուստ ձևավորումներով շինություններով, որոնց հիմնական մասը կազմում էին եկեղեցական կառույցները։ Կառուցվել են նաև իջևանատներ, ապարանքներ, այլ շինություններ։

Պատմիչների վկայությամբ քրիստոնեական հավատքին հավատարիմ թագուհին կատարում էր բոլոր ծեսերն ու աղոթքները, հաճախում մայրաքաղաքի եկեղեցիներ, աղոթում ու լսում հոգևոր երգեր։