Բնագիտություն

  1. Որքա՞ն ճանապարհ կանցնի շնաձուկը 2 ժամում, եթե ընթանա 50 կմ/ժ արագությամբ:
  2. 50×2=100կմ
  3. 2. Որքա՞ն ժամանակում ինքնաթիռը կթռչի Երեւանից Հռոմ, եթե այդ քաղաքների միջեւ օդուղու երկարությունը 3600 կմ է, իսկ ինքնաթիռի արագությունը` 800 կմ/ժ:
  4. Տրված է
  5. S = 800 կմ
  6. t = 1 ժ
  7. Երևանից Հռոմ = 3600 կմ
  8. _________
  9. t = 4.5 ժ
  10. 3600 : 800 = 4.5
  11. t = 4.5 ժ
  12. Ինչպե՞ս կարելի է որոշել` շարժվո՞ւմ է մարմինը, թե՞ ոչ:
  13. Բնության մեջ միշտ կատարվում է տեղափոխություններ։ Օրինակ փողոցներում շարժվում են մարդիկ և մեքենաները, երկնքում շարժվում են ամպերը, թռչում են ինքնաթիռները, թռչունները, ջրում լողում են ձկները։ Այսինքն այդ բոլոր մարմինները մի տեղից մյուս տեղ են տեղափոխվում
  14. Լրացրե՛ք բաց թողնված թվերը.1 մ/վ = 1000կմ/ժ, 1կմ=1000մ -1մ/վ=1000կմ/ժ
  15. 72 կմ/ժ = ____ սմ/վ -7200000կմ/ժ

Հոկտեմբերի 11-15

Տնային 1

Սովորե՛լ

Դիտե՛լ  վիդեոնյութը,թարգմանել, փորձել շարադրել միտքը մի քանի նախադասությամբ։

Պատասխանե՛լ հարցերին


1. Բնապահպանական տեսակետից վառելիքի ո՞ր տեսակներն են առավել
նախընտրելի։

Նպատակահարմար է գազային վառելանյութի օգտագործումը, քանի որ այն այրվում է լրվ, գրեթե առանց միջավայրը աղտոտելու։

2. Վառելանյութն այրելիս պետք է այնպես անել, որ վառարան մտնող օդը լինի այնքան, որքան անհրաժեշտ է այրման համար։ Ինչո՞ւ:

Եթե օդի ծավալն անհրաժեշտից պակաս լինի, ապա տեղի կունենա վառելանյութի թերի այրում և ածխաթթու գազի հետ մեկտեղ կառաջանա խիստ թունավոր  (CO):  

Հարցեր

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

  1. Հողի ու ջրի, թռչունների ու ձկների, վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում։
  2. Հողի ու ջրի, թռչունների ու ձկների, վայրի գազանների պահպանման համար իրականցվում են մաքրման աշխատանքներ։
  3. Որո՞նք են թթվային անձրեւների առաջացման պատճառները, եւ ի՞նչ հե­ տեւանքներ կարող են դրանք ունենալ։
  4. Թթվային անձրևները առաջանում են այն ժամանակ երբ որ օքսիդները միանում են ջրին առաջանում է թթու և իջնում է երկիր մոլորակի վրա։
  5. Ինչո՞ւ չի կարելի այրել կենցաղային աղբը։
  6. Կենցաղային աղբը այրելու ընթացքում վառվում են նաև իր միջի պլաստիկները և այդպես առաջանում է (Co2) գազ և դա շատ վտանգավոր է մարդկանց և բնությանը։

Դասարանական 2

ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ:

  1. Ո՞ր նյութերն են կոչվում վառելանյութեր:
  2. Վառելանյութերը նրանք են որոնք կարողանում են ինչ որ կերպ այրում ստեղծեն։
  3. Թվարկե՛ք պինդ, հեղուկ եւ զազային վառելանյութերի տեսակներ:
  4. Պինդ վառելանյութ է համարվում փայտը,հեղուկ վառելանյութ է համարվում է բենզինը,իսկ գազային վառելանյութ է համարվում մեթանը։
  5. 3. Ի՞նչ նյութեր են առաջանում վառելանյութերի այրման հետեւանքով:
  6. Փայտը այրվելուց հետո առաջանում է ածուխ,իսկ բենզինից հետո անջատվում է ածխաթթու գազը։
    4. Ի՞նչ է վառելանյութի ջերմարար ունակությունը:
  7. Ջերմարար ունակությունը այն է որ կարող է այման ընթացքում վառվել,բայց հետո անջատվի ջերմությունը։
  8. 5. Ո՞րն է ածխածին պարունակող վառելանյութերի վտանգը բնության համար:

Co2 գազը վտանգավոր է բնության համար,բայց մենք փոխարենը տնկում ենք ծառեր։

Դասարանական 1


Այրում։ Հրդեհի հանգցնելը

Պատասխանել հարցերին

1Ի՞նչ է այրումը։ Ինչո՞վ է ուղեկցվում այն:

Այրումը քիմիական ռեակցիա է, որն ուղեկցվում է ջերմության և
լույսի անջատումով։

2. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։

Որպեսզի այրումը տեղի ունենա, հարկավոր է նյութը նախապես տաքացնել մինչև համապատասխան բռնկման ջերմաստիճան։ Տարբեր նյութեր բրնկվում են տարբեր ջերմաստիճաններում, օրինակ՝ փայտը` 270 C-ում, քարածուխը՝ 350 C-ում և այլն։

3. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

Կա 2 պայման՝ ջերմաստիչանի իջեցում և թթվածնի մուտքի դադարեցում։
Վառվող փայտը կամ ածուխը հանգցնում են սառը ջրով, որն իջեցնում է ջերմաստիճանը և կասեցնում օդի մուտքը դեպի այրվող առարկան։

4. Ինչպե՞ս կվարվեք, եթե բնակարանում գազի հոտ զգաք։

Սկզբում ես կանջատեի գազը , փականը, կբացեի պատուհանները ու դռները։





Հոկտեմբերի 4-8

Տնային

Սովորե՛լ

Նախագծային աշխատանք`նյութերի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրում

Օգտվելով հետևյալ սխեմայից բնութագրեք հետևյալ նյութերի` երկաթի,արծաթի,ոսկու, ջրի,կերակրի աղի,պղնձի,կավճի,ալյումինի,պղնձարջասպի , ածխաթթու գազի , շաքարի, էթիլ սպիրտի, քացախաթթվի, ացետոնի ֆիզիկական հատկությունները և ֆիզիոլոգիական ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:

Աղյուսակի սյունակում գրանցե՛ք տեղեկություն նյութի հոտի մասին: Ձեռքի թեթև շարժումով նյութի մակերեսից օդն ուղղեք ձեր կողմը և որոշե՛ք հոտ ունի՞արդյոք նյութ:

Սեպտեմբերի 27-ից -հոկտեմբերի 1


Տնային 1

Սովորի՛ր

  • Ո՞ր ռեակցիաներն են կոչվում քայքայման ռեակցիա: Ներկայացրե՛ք օրինակ
  • Քայքայման ռեակցիաներն կոչվում այն ռեակցիաները, որոնց ընթացքում նյութը քայքայվում է և սացվում է նոր նյութ: Օրինակ՝ ջուրը տաքացնելիս ստացվում է թթվածին ու ջրածին:
  • Ներկայացրե՛ք շատ արագ եւ շատ դանդաղ ընթացող ռեակցիաների օրինակներ:

Օրինակ պլաստիկի քայքայումը, որը տևում է հարյուրավոր տարիներ:

Երբ շատ քիչ բենզինը վառել ոխիրւրեմն դա քիմիական և արագ ռեակցիա էԼ

3. Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է
ջրածնի եւ թթվածնի։ Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։

2500 աստիճան C-ի ժամանակ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Այդ ժամանակ տեղի է ունենում քայքայման ռեակցիա։

Դասարանական 1

Նախագիծ՝ բնագիտական փորձեր.

Շաքարի հալում

Մագնեզիումի և թթվածնի ռեակցիան

Ամոնիումի բիքռոմատի քայքայում

Երկաթի և ծծմբի միացման ռեակցիան

Տնային 2

Փորձի՛ր պատմել նկարը:

Ի՞նչ երևույթներ ես տեսնում նկարում:

This image has an empty alt attribute; its file name is 4ba65f95-49f8-4602-9a43-72228a218c3f.jpeg

Դասարանական 2

Բերվածներից որո՞նք են միացման ,որո՞նք  քայքայման ռեակցիաներ.
ա) C + O2 =CO2

բ) CH4 =H2 + C

գ) H2 + S = H2S

դ) FeS = Fe + S

2.Ցանկում առանձնացրու՛ քիմիական երևույթները .

փորձանոթն ընկնում ու կոտրվում է

փորձանոթի խառնուրդից գազ է անջատվում

շաքարը լուծվում է ջրում

Սեպտեմբերի 6-10

  • արցեր : 1 .Ո՞ր երեւույթներն են կոչվում ֆիզիկական: Բերե՛ք օրինակներ։
  • Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը:
  • Ո՞ր երեւույթներն են կոչվում քիմիական։ Բերե՛ք օրինակներ։
  • Քիմիական երևույթներ են նրանք, որոնց ժամանակ առաջանում են նոր նյութեր՝ ռեակցաներ:
  • Հետեւյալ երեւույթներից որո՞նք են ֆիզիկական______մոմի այրվելը, բաժակի կոտրվելը, եղյամի առաջացումը, ջրի եռալը, լուցկու այրվելը, կաթի թթվելը։ եռալը, լուցկու այրվելը, կաթի թթվելը։
  • Հողը և կենդանի օրգանիզմները

    Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

    Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

    Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որը հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

    Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

    Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
    2. Բակտերիաներ , սնկեր , անձրևաորդեր
    3. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:

    Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

    Հողը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ    մնացորդները  բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր   գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն:

    1. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
    2. Քանի որ հումուսը շատ է:
    3. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
    4. Տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ:
    5. Ի՞նչ են պարարտանյութերը:
    6. Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:
    7. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:
    8. Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաե ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրեները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողր փխրեցնում են:

    Բակտերիաների դերը բնության մեջ

    Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
    Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

    Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:
    Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:
    Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
    Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
    Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
    Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

    Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

    Հարցեր և առաջադրանքներ

    Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:

    Բակտերիաների կարելի է հանդիպել գրեթե ամենուրեք՝մյուս կենդանի օրգանիզմների հետ նրանք կազմում են կենսոլորտը։Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

    Ի՞նչ գիտեք բակտերիաների մասին:

    Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:Բակտերիաները պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով: Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու ճանապարհով:Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

    Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

    Բակտերիաներն կենդանի օրգանիզմներ են բնորոշ հատկությունների՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան:

    Ո՞վ է բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:

    Անտոնի վան Լևենհուկր, խոշորացնող սարքերի օգնությամբ

    Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:

    Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

    Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:

    Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:

    Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ:

    Բակտերիաների մի մասը նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը բույսերի, կենդանիների և մարդու օր­գանիզմում առաջացնում են տարբեր հիվանդություններ:

    Ի՞նչ դեր ունեն բակտերիաները բնության մեջ :

    Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնոությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին և նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը:

    Բույսերի բազմազանությունը

    lara

    Բույսերը բազմազան են: Նրանք իրարից տարբերվում են կառուցվածքով, բազմացման եղանակներով, բնակեցման վայրերով, չափերով, կյանքի տևողությամբ և այլն: Երկրի վրա աճող բոլոր բույսերը կազմում են բուսական աշխարհը՝ ֆլորան: Բույսերը, արմատներով ամրանալով հողին, չեն փոխում իրենց տեղը: Բացառություն են որոշ ազատ շարժվող ջրիմուռներ: Ջրիմուռները շատ պարզ կառուցվածք ունեն, նրանք կազմում են ցածրակարգ բույսերի խումբը և հիմնականում ապրում  են ջրում: Արմատ, ցողուն, տերև  ունեցող բույսերն անվանում են բարձրակարգ  բույսեր: Դրանք են մամուռները, մերկասերմերը և ծաղկավոր բույսերը: Ամենապարզ կառուցվածք ունեցող բարձրակարգ բույսերը մամուռներն են: Այժմ կենսոլորտում դրանք ամենալայն տարածումն ունեն:
    Բույսերի սննդի հիմնական և ելակետային աղբյուր են: Նրանք սնունդ են ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների, սնկերի, բակտերիաների համար: Բույսերը մասնակցում են հողի և օգտակար հանածոների, այդ թվում՝ քարածխի, տորֆի, նավթի, բնական գազի առաջացմանը:
    Բույսերից շատերը մթնոլորտ են արտազատում հատուկ մանրէասպան նյութեր՝ֆիտոնցիդներ, որոնք ոչնչացնում են հիվանդաբեր բակտերիաները: Հատկապես շատ ֆիտոնցիդներ կան սոճու անտառներում: Այդ պատճառով սոճու անտառներում կառուցում են առողջարաններ: Մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ են պարունակում նաև սոխը և սխտորը: Վարակներից խուսափելու համար պետք է սննդի մեջ սոխ և սխտոր օգտագործել:
    Կանաչ տարածքները օդը մաքրում են փոշուց և խոնավացնում այն: Անտառը զգալիորեն ազդում է տարածքի միկրոկլիմայի վրա, պահպանում է տարածքը քամիներից, մեղմացնում է շոգը, թուլացնում ձմռան խտությունը: Ծառերը պաշտպանում են մշակովի բույսերը քամուց և չորացումից, նպաստում են ձյան կուտակմանը, գետերի հորդացմանը և լճերի մակարդակի բարձրացմանը: Անտառաշերտի օգնությամբ մարդը պայքարում է անապատացման դեմ:
    Բույսերը մարդու ուժի և առողջության աղբյուրն են: Կանաչ բույսերը կլանում են առողջության  համար վնասակար արդյունաբերական աղմուկը: Կանաչապատ միջավայրում օրգանիզմի դիմադրողականությունն աճում է: Բույսերի դերը Երկրի վրա բնակվող բոլոր կենդանիների օրգանիզմների համար շատ կարևոր է:

    Հարցեր
    1.Ինչու՞ առանց բույսերի Երկրի վրա կյանք չի կարող լինել:

    Բույսերը մաքրում են օդը և եթե դրանք չլինեն մենք կշնչենք կեղտոտ օդ։
    2.Ի՞նչ նշանակություն ունի անտառը:

    Անտառաշերտի օգնությամբ մարդը պայքարում է անապատացման դեմ:
    3.Ի՞նչ են ֆիտոնցիդները, ո՞ր բույսերն են դրանք արտադրում:

    Բույսերից շատերը մթնոլորտ են արտազատում հատուկ մանրէասպան նյութեր՝ֆիտոնցիդներ, որոնք ոչնչացնում են հիվանդաբեր բակտերիաները: Հատապես շատ ֆիտոնցիդներ կան սոճու անտառներում:
    4.Ինչու՞ են բույսերը համարվում առողջության աղբյուր:

    Բույսերի սննդի հիմնական և ելակետային աղբյուր են: Բույսերը մասնակցում են հողի և օգտակար հանածոների, այդ թվում՝ քարածխի, տորֆի, նավթի, բնական գազի առաջացմանը:

    Կարող եք դիտել նաև այս տեսանյութը, որը Ձեզ օգտակար կլինի՝ անտառների մասին