Առաջադրանք, 6-րդ դասարան, հոկտեմբերի 10-17-ը

Առաջադրանք 1

Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում

Հայկական լեռնաշխարհում հնագույն պետական կազմավորումների մասին հիշատակություններ են տալիս հարևան ժողովուրդների սկղբնակղբոյւրները, մասնավորապես շումերական, աքքադական և խեթական արձանագրությունները, ինչպես նաև Աստվածաշունչը:

 Ըստ սկզբնաղբյուրների՝ լեռնաշխարհում պետականության ձևավորման գործընթացը սկսվել է դեռ մ.թ.ա III հազարամյակից և իր գագաթնակետին է հասել մ.թ.ա. I հազարամյակի սկզբներին:

Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում-

  • Այս հատվածը կարդալուց հետո դուրս գրել, տալ նոր հասկացությունների բացատրությունները, սահմանումները:
  • Թվարկել Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումները՝ նշելով նրանց գոյության դարերը:
  • Համաձայն եք. որ Արատտան Հայասայից հզոր էր, հիմնավորիր պատասխանդ:

Արատտա/պատմել/

Հայաստանի Ք.ա. III-II հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն` շումերական և աքքադական գրավոր հուշարձանները: Շումերները` աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքը յուրացնելը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում: Հեռանալով այնտեղից` նրանք երկար ժամանակ պահպանել են կապը լեռնաշխարհի հետ: Այդ իսկ պատճառով մեր լեռնաշխարհի մասին ամենավաղ հիշատակությունները գտնում ենք շումերական գրավոր հուշարձաններում: Շումերները ստեղծեցին առաջին սեպագիրը, որը Ք.ա. III հազարամյակի երկրորդ կեսին նրանցից փոխառեցին սեմական ծագում ունեցող աքքադացիները, իսկ հետագայում այն լայն տարածում ստացավ Առաջավոր Ասիայի երկրներում, այդ թվում` Վանի թագավորությունում: Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը: Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է: Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին: Ի՞նչ են պատմում շումերական աղբյուրներն Արատտա երկրի, նրա տեղադրության, պետական կառուցվածքի, տնտեսության, մշակույթի և այլ հարցերի մասին: Հերոսավեպում Արատտան հիշատակվում է որպես բարձր լեռնային երկիր: Արատտայից Շումեր գնում էին գետով: Ուրուկ քաղաքով հոսող միակ գետը Եփրատն է, որի ավազանում միակ լեռնային շրջանը Հայկական լեռնաշխարհն է: Հետևաբար Արատտան, անկասկած,գտնվել է Հայկական լեռնաշխարհում: Այդ են վկայում նաև Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվող տեղանունները: Դրանցից է, օրինակ, Զամուա երկիրը: Վերջինս Ուրմիո լճի հարավում էր (ասորեստանյան աղբյուրներում Ուրմիո լիճը կոչվում է ), հետևաբար շարունակելով Շումեր-Զամուա գիծը` անխուսափելիորեն դուրս կգանք Հայկական լեռնաշխարհ: Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհի հետ էր կապվում իմաստության և տիեզերական ջրերի աստված Հայ(ա)ի պաշտամունքը, որի որդի Հայկն Արատտայի հովանավոր աստվածն էր: Արատտան եղել է աստվածապետական (կրոնապետական կամ թեոկրատական) կարգերով երկիր: Դա պետական կառավարման այն ձևն է, որում և´ աշխարհիկ, և´ հոգևոր ողջ իշխանությանը տիրում էր հոգևոր դասը, որն էլ Աստծո անունից իրականացնում էր իշխանությունը: Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քուրմն էր: Երկրի ճակատագրին վերաբերող կարևոր հարցերի լուծման համար քրմապետ-արքան գումարում էր ավագների ժողով: Հիշատակվում է երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյան, որը կոչվում էր : Արատտայում հիշատակվում են նաև տնտեսական ոլորտի պաշտոնյաներ` հարկահաններ, վերակացուներ, ինչը խոսում է երկրում արդեն որոշակի զարգացում ստացած պետական համակարգի մասին: Մեզ են հասել տեղեկություններ նաև Արատտայի և Շումերի տնտեսական հարաբերությունների մասին: Արատտացիները հացահատիկ և այլ երկրագործական ապրանքներ են ներմուծել և փոխարենը արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր: Բացի դրանից, հարավ են ուղարկել նաև շինարարական հումք`: Շումերում որպես քաշող ուժ և փոխադրամիջոց օգտագործվել են ավանակները, Արատտայում` ձիերը: Ձիերի կիրառումը տնտեսության մեջ և ռազմարվեստում բերեց աննախադեպ առաջընթացի: Շումերական բնագրերը տեղեկություններ են պահպանել Արատտայի բանակի և պարսպապատ մայրաքաղաքի մասին: Դրանցից մեկի համաձայն` շումերական բանակը պաշարում է Արատտայի համանուն մայրաքաղաքը, սակայն մեկ տարի պաշարելով` չի կարողանում գրավել. …Արատտայի մասին կարևորագույն տեղեկություններից մեկն Արատտայում սեփական գրի գործածության փաստն է, ինչն ապացուցվում է նաև Հայկական լեռնաշխարհից հայտնաբերված Ք.ա. III հազարամյակի մեհենագիր հուշարձաններով, որոնք դեռևս վերծանված չեն: Ք.ա. XXVIII-XXVII դարերում Արատտայից Շումեր էին գնում ճարտարապետներ այնտեղ մեծ շինություններ կառուցելու նպատակով: Ք.ա. XXVI-XXV դարերով թվագրվող բնագրերում Միջագետքում բնակություն հաստատած սուբարեցիները հիշատակվում են որպես դպիրներ, դպրապետեր, հացթուխներ, հացթուխապետեր, դարբիններ, այգեպաններ և այլն: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Արատտայի հիշատակության ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտում,որը հնագիտական գրականության մեջ ընդունված է կոչել Հայաստանի վաղբրոնզիդարյան մշակույթ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s