Հակադիր ամբողջ թվեր


Տեսական նյութ

Այն ամբողջ թվերը, որոնք կոորդինատային ուղղի վրա գտնվում են զրոյից միեւնույն հեռավորության վրա հակադիր ուղղություններով, կոչվում են հակադիր թվեր։

Օրինակ -5-ն ու 5-ը 0-ից գտնվում են 5 հեռավորության վրա, ուրեմն դրանք հակադիր թվեր են։

Հասկանալի է, որ յուրաքանչյուր ամբողջ թվի համար գոյություն ունի նրան հակադիր միայն մեկ թիվ։ Օրինակ՝ +7 թվին հակադիր է –7 թիվը, իսկ –7 թվին հակադիր է +7 թիվը։ Եվ ընդհանրապես ցանկացած +z եւ –z հակադիր թվերի համար ճիշտ են հետեւյալ հավասարությունները.

– (+z) = –z, – (–z) = +z։

Ինչպես տեսնում եք, հակադիր թվերը տարբերվում են միայն նշաններով։ 0 թիվը նշան չունի եւ այդ պատճառով համարվում է ինքն իրեն հակադիր։

Կոորդինատային ուղղի վրա այն կետերը, որոնց կոորդինատները հակադիր թվեր են, հաճախ կոչվում են հակադիր կետեր։

Առաջադրանքեր

** Ծանոթացե՞լ ես տեսականնյութին։ Այդ դեպքում պատասխանիր մի քանի հարցերի։
ա․ Ի՞նչ է միավոր հեռավորությունը։
բ․ Ինչպե՞ս են անվանում այն թվերին, որոնք գտնվում են 0-ից միևնույն միավոր հեռավորության վրա՝ դեպի դրական կամ բացասական ուղություններով։
գ․ Զրոն ի՞նչ նշան ունի։ Դրական, թե՞ բացասական թիվ է։

1) Գրե՛ք եւ ընթերցե՛ք տրված թվին հակադիր թիվը.

ա) –8, գ) +3, ե) –200, է) –32,

բ) –11, դ) +18, զ) +137, ը) –41։

ա) –8, 8          գ) +3, -3               ե) –200, 200         է) –32, 32

բ) –11, 11       դ) +18, -18          զ) +137, -137           ը) –41, 41

2) Դրակա՞ն, թե՞ բացասական է թիվը, եթե նրա հակադիր թիվը՝

ա) դրական է,   բ) բացասական է,    գ) հավասար է զրոյի։
զրոն հակադիր թիվ չունի:

3) Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում հավասարությունը ճիշտ կլինի.

ա) – * = 35, բ) – * = 81, գ) – * = –44, դ) – * = –125։

ա) – (-35) = 35,         բ) – (-81) = 81,           գ) – (44) = –44,        դ) – (125) = –125։

4)  Կոորդինատային ուղղի վրա գտե՛ք հակադիր կետերի բոլոր զույգերը։

5-124-5-679-8
-512-456-7-98



This image has an empty alt attribute; its file name is image-16.png

Լրաուցիչ առաջադրանքներ

5) Ճի՞շտ է արդյոք, որ այն ամբողջ թիվը, որը հավասար չէ զրոյի՝

ա) չի կարող հավասար լինել իրեն հակադիր թվին. Ճիշտ է

բ) կարող է ունենալ նույն նշանը, ինչ որ նրան հակադիր թիվը. սխալ

գ) բացասական է, եթե նրան հակադիր թիվը դրական է։ ճիշտ

6) Հետեւյալ հավասարություններից որո՞նք են ճիշտ կազմված.

ա) – (–63) = 63, գ) 38 = – (+38), ե) 16 = + (–16),
բ) – (+45) = –45, դ) –52 = – (–52), զ) –27 = – (+27)։

7) Տրված են A (–11), B (+17) կետերը։ Գրե՛ք՝

ա) C կետի կոորդինատը, եթե այն հակադիր է A կետին,

բ) D կետի կոորդինատը, եթե այն հակադիր է B կետին։

8) Աստղանիշի փոխարեն տեղադրելով –8, 0, 69, –21 թվերը` գտե՛ք

արտահայտության արժեքները.

ա) – (-8)= 8

– (-0)= 0

– (+69)= -69

– (-21)= 21

 բ) – (– (-8) )= -8

– ( –  (0)  )= 0

– ( – (+69) )= 69

– ( – (-21)  )= -21

Հոկտեմբերի 11-15

Տնային 1

Սովորե՛լ

Դիտե՛լ  վիդեոնյութը,թարգմանել, փորձել շարադրել միտքը մի քանի նախադասությամբ։

Պատասխանե՛լ հարցերին


1. Բնապահպանական տեսակետից վառելիքի ո՞ր տեսակներն են առավել
նախընտրելի։

Նպատակահարմար է գազային վառելանյութի օգտագործումը, քանի որ այն այրվում է լրվ, գրեթե առանց միջավայրը աղտոտելու։

2. Վառելանյութն այրելիս պետք է այնպես անել, որ վառարան մտնող օդը լինի այնքան, որքան անհրաժեշտ է այրման համար։ Ինչո՞ւ:

Եթե օդի ծավալն անհրաժեշտից պակաս լինի, ապա տեղի կունենա վառելանյութի թերի այրում և ածխաթթու գազի հետ մեկտեղ կառաջանա խիստ թունավոր  (CO):  

Հարցեր

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

  1. Հողի ու ջրի, թռչունների ու ձկների, վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում։
  2. Հողի ու ջրի, թռչունների ու ձկների, վայրի գազանների պահպանման համար իրականցվում են մաքրման աշխատանքներ։
  3. Որո՞նք են թթվային անձրեւների առաջացման պատճառները, եւ ի՞նչ հե­ տեւանքներ կարող են դրանք ունենալ։
  4. Թթվային անձրևները առաջանում են այն ժամանակ երբ որ օքսիդները միանում են ջրին առաջանում է թթու և իջնում է երկիր մոլորակի վրա։
  5. Ինչո՞ւ չի կարելի այրել կենցաղային աղբը։
  6. Կենցաղային աղբը այրելու ընթացքում վառվում են նաև իր միջի պլաստիկները և այդպես առաջանում է (Co2) գազ և դա շատ վտանգավոր է մարդկանց և բնությանը։