Հազարան հավք 7-րդ հատված

Կարդա՛ «Հազարան հավք»-ի 7-րդ հատվածը՝ ԱՐԵԳԸ ՍԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ: Կատարի՛ր առաջադրանքները։

ԱՐԵԳԸ ՍԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Գնում է արի Արեգը, գնում հասնում է Սև աշխարհ: Տեսնում է` երկինքը սև, գետինքը սև, հողը սև, ջուրը սև, փետը սև: Էս սև ու մութ աշխարհում առաջ է գնում, տեսնում է մի սև, բարձր տուն, ու տնից մի աղջկա լացի ձեն է գալիս: Վերև է նայում, լուսամուտի մոտ տեսնում է` մի շարմաղ, լուսեղեն աղջիկ ձեն է տալիս.
— Ափսո՜ս, կտրիճ, ա¯խ, ուր եկար էս աշխարհքը` սև ու մութ: Փախիր արագ, անահ տղա, սիրուն տղա, թե չէ ուր որ է Սև մարդակեր դևը կգա, հազար պատառ կանի քեզ…
— Սիրուն աղջիկ, ո՞վ ես դու, ինչո՞ւ ես լալիս,- հարցնում է Արեգը:
— Սև դևն եկավ մեր աշխարհքը աննման, ինձ փախցրեց-բերեց, էս սև աղջկա փակեց, զրկեց պայծառ աղջկա, լույսից… Նրա ժամն է, հիմա որսից կգա: Փախիր, փախիր, կտրիճ տղա…
— Ես վախ չունեմ, սիրուն աղջիկ,- ասում է Արեգը,- ինչ սև հրեշ կուզի թող գա, դու ինձ ասա` որ կողմից է դևը գալու…
— Էն սև սարի տակից կերևա. յոթը ագահ գլուխ ունի, մեջտեղի գլխին պիտի զարկես մեկ անգամ, ու որ դևը խնդրի քեզ, թե` մին էլ, մին էլ զարկի, էլ չզարկես, հիշիր, էլ չզարկես, կտրիճ տղա…
Հանկարծ Սև աշխարհքը ավելի մթնեց, դևի ձենից դողացին երկինք ու գետինք, սար ու ձոր, մեկ էլ սև ամպի նման եկավ յոթ գլխանի Սև դևը` բերանից սև կրակ շաղ տալով, եկա¯վ, եկա¯վ, Արեգին տեսավ ու գոռաց.
— Ո՞վ ես դու, այ հողածին, հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ, դու ո՞նց մտար իմ հողը, հիմա մեծ թիքեդ ականջդ կթողամ…
— Արեգն եմ ես, քո սև մահն եմ բերել,- կանչում է Արեգը, լարում աղեղը ու նետով զարկում Սև դևի մեջտեղի գլխին: Վիշապը ոռնալով թավալվում է գետնին ու շունչը փչելով` մռնչում.
— Մին էլ զարկիր, մին էլ…
— Ես իմ մորից մին եմ ծնվել,  մի խոսք ունեմ ու մի զարկ,- ասում է Արեգը, ու Սև դևը տեղնուտեղը շունչը փչում, սատկում է: Սև դևը սատկում է թե չէ, արև է բացվում Սև աշխարհքի վրա: Էստեղ աղջիկը խնդրում է, թե` ինձ էլ տար քեզ հետ, կտրիճ տղա, ես քոնն եմ:
— Չէ, սիրուն աղջիկ,- ասում է Արեգը,- ես պետք է գնամ Հազարան Հավքը գտնեմ, որ փուշը վարդ ծաղկի, գազանը մարդ դառնա:
Էստեղ հանկարծ աղջիկը մի հավք է դառնում ու թռչում-գնում ծլվլալով.
-Ա՜խ, երանի՜ թե մի անգամ դու ընկնեիր Մշտադալար Այգին, մեզ մոտ…
Էստեղից Արեգը շարունակում է իր ճամփեն:

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Հատվածը վերնագրիր բառով, բառակապակցությամբ և նախադասությամբ:
  • Բառով-Վիշապը
  • բառակապակցությամբ-Սև աշխարհը
  • նախադասությամբ-անվախ Արեգը փրկեց աշխարհը։
  • Գրիր մգեցված գոյականների վերջավորությունները:
  • աշխարհում-ում
  • աղջկա-ա
  • Արեգը-ը
  • թևով-ով
  • վիշապը-ը
  • այգին-ին
  • Ճամփեն-են։
  • Բացատրիր հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ, մեծ թիքեդ ականջդ կթողամ արտահայտությունները:
  • հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղԱյտեղ ոչ ոք չի կարողացել մտնել և ոտք դնել։
  • մեծ թիքեդ ականջդ կթողամ-քեզ ոչնչացնեմ
  • Հատվածը պատմիր աղջկա անունից
  • Կար մի հրեշ հրեշը գերի էր վերցրել ինձ,ես պատշգամբից նայում էի սև աշխարհին,նայելուն պես ես նկատեցի մի արի տղա ես նրան փորձում էի համոզել,որ փախնի քանի յոթ գլխանի հրեշը չի եկել և նրան էլ գերի վերցրել։Խիզախ տղան ինձ ասաց,որ նա խաղ չունի ոչ մի բանից ես ասեցի նրան,որ եթե հրեշի հետ կռվի ապա թռնի նրա գլխին և հարվածի գլխին բայց եթե հրեշը ասի հերիք է հերիք է` ապա կշարունակես խփել։Հրեշը եկավ և ասաց
  • -Ո՞վ ես դու, այ հողածին, հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ, դու ո՞նց մտար իմ հողը, հիմա մեծ թիքեդ ականջդ կթողամ…
  • Տղան ասաց
  • -Արեգն եմ ես, քո սև մահն եմ բերել,- կանչում էր Արեգը, լարում աղեղը ու նետով զարկում Սև դևի մեջտեղի գլխին: Վիշապը ոռնալով թավալվում էր գետնին ու շունչը փչելով` մռնչում.
  • — Մին էլ զարկիր, մին էլ…
  • — Ես իմ մորից մին եմ ծնվել, մի խոսք ունեմ ու մի զարկ,- ասում էր Արեգը, ու Սև դևը տեղնուտեղը շունչը փչում, սատկում է: Սև դևը սատկում է թե չէ, արև է բացվում Սև աշխարհքի վրա: Էստեղ ես խնդրում էմ,թե` ինձ էլ տար քեզ հետ, ես քոնն եմ:
  • — Չէ, սիրուն աղջիկ,- ասում էր Արեգը,- ես պետք է գնամ Հազարան Հավքը գտնեմ, որ փուշը վարդ ծաղկի, գազանը մարդ դառնա:
  • Էստեղ հանկարծ ես մի հավք էմ դառնում ու թռչում-գնում ծլվլալով.
  • -Ա՜խ, երանի՜ թե մի անգամ դու ընկնեիր Մշտադալար Այգին, մեզ մոտ…
  • Էստեղից Արեգը շարունակում էր իր ճանապարհը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s