Հայոց պատմության ոսկեդար

Ապրիլ 12֊14Առաջադրանք

Հայոց պատմության ոսկեդար

Ինչու՞ են 5֊րդ դարն անվանում Ոսկեդար։

5–րդ դարը կոչվել է Ոսկեդար։ Այդ ժամանակ զարգացում է ապրում պատմագրությունը, փիլիսոփայությունը, թարգմանական և կրոնական գրականությունը, քերականությունը, ճարտախոսությունը և վարքագրությունը։

Տեղեկություններ գրի՛ր Մեսրոպ Մաշտոցի և Սահան Պարթևի մասին

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է կիսաազնվական Վարդանի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ-ին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև նվիրվել է ռազմական գործին: 394 թ-ին դարձել է վանական, իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել քրիստոնեական վարդապետությունը, Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար:

Այդ առաքելության ընթացքում նա լրջորեն մտահոգվել է երկրի վիճակով, գիտակցել լեզվի, եկեղեցու, դպրոցի, ավանդույթների և մշակույթի կարևորությունը ժողովրդի ինքնության պահպանման համար. Հայաստանի պարսկական հատվածում (387 թ-ին Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև) հետզհետե ուժեղանում էր պարսկերենի ազդեցությունը, իսկ բյուզանդական մասում հունարենը դարձել էր պետական լեզու: Հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով Մաշտոցը կազմել է հրատապ ծրագիր՝ հայերեն թարգմանել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողություններն անել հայերենով, ստեղծել ինքնուրույն հայերեն գրականություն, ամրացնել երկրի՝ 2 մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում:

Սահակ Պարթև

Սահակ Պարթևը Ներսես Ա Մեծ կաթողիկոսի և Տարոնի իշխան Վարդան Մամիկոնյանի դուստր Սահանդուխտի որդին է: Նրան խնամել ու կրթել է պապը` Վարդան Մամիկոնյանը: Տևական ժամանակ ուսանել է Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի ճանաչված դպրոցներում, տիրապետել է հունարենին, ասորերենին և պարսկերենին: Ձեռնադրվելով եպիսկոպոս` իր 60 աշակերտների հետ կրոնավորել է Սբ Էջմիածին վանքում: Կաթողիկոս ընտրվելուց հետո աջակցել է Խոսրով Գ թագավորին` վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը: Սակայն Սասանյան արքունիքը 389 թ-ին Խոսրով Գ թագավորին բանտարկել է Անհուշ բերդում, իսկ Սահակ Ա Պարթևին աստիճանազրկել՝ նրա հայրապետությունը համարելով անվավեր: Հայոց նոր՝ Վռամշապուհ թագավորի աջակցությամբ Սահակ Պարթևը վերահաստատվել է իր աթոռին: Նրա միջնորդությամբ Պարսից Վռամ III Կրման արքան վավերացրել է հայ նախարարների Գահնամակը (Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների տեղերի, գահերի կամ պատվաստիճանների վավերական ցուցակ). Մամիկոնյաններին շնորհել է 5-րդ գահը և Համազասպ Մամիկոնյանին ճանաչել Հայոց սպարապետ: Սահակ Պարթևը շուրջ քառորդդարյա խաղաղության պայմաններում ծավալել է մշակութային գործունեություն` սերտ համագործակցելով իր տեղապահ Մեսրոպ Մաշտոցի հետ, Վռամշապուհ արքայի հովանավորությամբ խթանել է ազգային կրթության ու լուսավորության վերելքը: Հայոց գրերի ստեղծումից (405 թ.) հետո կաթողիկոսի հրամանով երկրում արգելվել է օտար լեզուներով ուսուցումը: Սահակ Ա Պարթևի՝ 60, և Մեսրոպ Մաշտոցի 40 աշակերտներն սկսել են ուսուցանել հայոց նոր (մաշտոցյան) գրերը, ասորերենից ու հունարենից թարգմանել աստվածաբանական, իմաստասիրական, պատմական և այլ գրքեր:Սահակ Պարթևը 417 թ-ին դիմել է Բյուզանդիայի կայսրին ու Կոստանդնուպոլսի պատրիարք Ատտիկոսին` Հայոց կաթողիկոսության հոգևոր իշխանությունը և իր թոռ, Համազասպի որդի Վարդան Մամիկոնյանին Հայաստանի բյուզանդական մասում սպարապետ ճանաչելու խնդրանքով, որը բյուզանդական արքունիքը բավարարել է:

Ձեր կարծիքով՝ ինչու՞ է ժողովրդին անհրաժեշտ սեփական գիր ունենալը։

չկորչելու համար ժողովրդին պետք է տալ գիր և գիրք իր իսկ լեզվով, որպեսզի նա չդառնա հոգևոր մուրացկան, այլ ապրի արժանապատվությամբ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s