Մայրենի Քննարկում ընտանիքի հետ 《Ինչ՞ է խիղճը》

  • Ի՞նչ է խիղճը, ինչի՞ համար է խիղճը :
  • Խիղճը դա մարդու հոգին է,որ իրեն ինչ որ բան է թելադրում։Երբեմն լինում է,որ մարդ վատ արարք է կատարել,վատ է վարվել դիմացինի նկատմամբ։ Եվ իր ներսում իրեն ինչ,որ մի բան ՝ խիղճը տանջում է ։Աստված է մարդուն խիղճ տվել։Առանց խղճի մարդը լավ արժեքներ չունի։Կան մարդիկ,որ լռեցնում են իրենց խղճի ձայնին և կատարում են վատ արարքներ ամեն մարդ պետք է լսի իր խղճի ձայնին։
  • Քննարկի՛ր ծնողներիդ հետ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր  ձեր ընտանեկան քննարկումը :
  • Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Խիղճը» վերնագրով:
  • Ստեղծագործական աշխատանք։
  • Խիղճ
  • Դրսում ուժեղ անձրև է գալիս։Բոլոր մարդիկ շտապում են դեպի տուն։Երկու ընկեր դպրոցից նույնպես վազելով շտապում են դեպի տուն։Տղաներից մեկը Նարեկը հանկարծ տեսնում է ծառի տակ մի թրջված, ոտքից վիրավոր շնիկի։Նա կանգնում է և մտահոգ ասում ընկերոջը Դավիթին,որ պետք է օգնեն այդ շնիկին։Դավիթը չի ցանկանում օգնել ասում է,որ շուտ տուն գնան,քանի որ անձրև է գալիս։Նարեկը Դավիթին ճանապարհում է իսկ ինքը մնում շնիկի մոտ։Նա հանում է իր պիջակը փաթաթում շնիկին և տանում իրենց տուն։Նա շատ բարի և խղճով տղա է։Նարեկը վիրակապում է շնիկի ոտքը , կերակրում և խնամում մի քանի օր։Շնիկը ընկերանում է Նարեկի հետ ։Մի քանի օրից Նարեկը շնիկի համար մի փոքրիկ տնակ է պատրաստում և բակում տեղավորում շնիկին։Հաջորդ օրը Դավիթը դպրոցից տուն գալիս նրա վրա են հարձակվում ուրիշ շներ ։Ու այդ պահին Նարեկի շնիկի գնում և պաշպանում է Դավիթին։Դավիթը շատ է ամաչում իր արարքից , որ ինքը չլսեց իր խղճի ձայնին և չօգնեց շնիկին, իսկ շնիկը իրեն պաշպանեց։Նա հասկանում է որ միշտ մարդ պետք է խղճով ապրի ,լինի բարի ու հոգատար։Խիղճը մարդուն դարձնում է բարի, ազնիվ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s