Հազարան հավք

Կարդա՛ «Հազարան հավք»-ի 1-ին և 2-րդ հատվածները՝ Արան թագավորն ու Անմահական այգին, ՊԱՌԱՎԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ։ Կատարի՛ր 2-րդ հատվածի տակ գտնվող առաջադրանքները։

Արան թագավորն ու Անմահական այգին Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գելը միամիտ խաղում էին իրար մոտ, երբ գետերը կաթն ու մեղրն էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստն անվրդով, արևուլուսի կողմերում թագավորում էր Արան թագավորը։էն երկնքի պայծառ արևի նման ամենքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագավորը, էն գարունքվա անձրևի նման ամենքի վրա էլ հավասար թափվում էր նրա բարությունը։Էսպես թագավորեց երկար ժամանակ։Երբ որ ծերացավ, միտ արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենցից հետո բարի հիշատակ մնա աշխարքի երեսին։ ու յոթ ճամփի մեջտեղում շինեց Անմահական մշտադալար այգի։ Անմահական այգի Այգի մի ասա,մի դրախտ ասա՝ լիքը զրնգուն աղբյուրներով ու կարկաչուն վտակներով, հազարագույն ծաղիկներով, ամեն տեսակ նախշուն երգող հավքերով։ Այգու մեջ էլ այգեպաններ դրեց ու պատվիրեց, որ դուռը միշտ բաց պահեն՝ ով ուզի մտնի, ուտի, տանի, եկող-գնացողին՝ «չէ» չլինի։Ու յոթ ճամփով ամեն կողմից արձակ-համարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում, ուտում-խմում լիանում, անց կենում-գնում։ՊԱՌԱՎԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ

Արան թագավորի քաղաքում մի քարսիրտ պառավ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի: Օրերից մի օր էս պառավի տղեն հիվանդանում է ու սիրտը խաղող է ուզում:— Նանի, ի՞նչ կլինի` ինձ համար խաղող ճարես,- թախանձում է մորը:Մերը վեր է կենում, գնում անթառամ Այգին, որ խաղող բերի: Այգեպանները խաղող չեն տալիս: Մոր սիրտ է, հետ չի դառնում, ասում է, թե` որդիս հիվանդ է, սիրտը խաղող է ուզում, Աստծու սիրուն մի քանի ճիթ խաղող տվեք:Այգեպանները թե` այգին ջրում ենք, ժամանակ չունենք, առ էս մի ճիթ խաղողը, գնա:Ու այգեպաններից մեկը մի ճիթ խաղող է պոկում, շպրտում: Ճիթն ընկնում է գետնին, բոլոր հատիկները թափվում են, դես ու դեն ցրվում, կորչում: Պառավը հազիվ մի քանի հատիկ հավաքում, բերում տալիս է հիվանդ որդուն: Հիվանդն ուտում է ու թե` նանի, էս մի քանի պտուղով սիրտս չհովացավ, գնա, մի ճիթ էլ բեր: Պառավն էլի վեր է կենում գնում: Հասնում է այգեպաններին: Ինչքան խնդրում է, աղաչում-պաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները հետևից փակում: Պառավը դառն ու դատարկ հետ է գալիս: Գալիս է տեսնում` որդին խաղող կանչելով, մորն է սպասում: Էդպես խաղող կանչելով էլ էն գիշեր պառավի որդին մեռնում է:

Հարցեր և առաջադրանքներ

Բացատրի՛ր սիրտը ուզել, սիրտը չհովանալ դարձվածքները:

Սիրտը ուզել-ցանկանալ, ինչ որ մի բան շատ ուզել։ սիրտը չհովանալ-չհագենալ։

Սրտի մասին գրի՛ր ուրիշ դարձվածքներ:

Սիրտը ահ ու սարսափ գցել-ահաբեկել,վախեցնել։

Սիրտ տալ-ոգևորել, թևավորել

Սիրտը վկայել-նախազգալ,կանխագուշակել։

Սիրտը ցավեցնել-վշտացնել, տխրություն պատճառել։

սիրտը լցվել-հուզվել։

Օգտվիր դարձվածքների բառարանից։

Գրի՛ր կարմիրով նշված բառերի կազմությունը:

Արևուլուսի-բարդ բառ

բարություն-բար+ություն,ածանցավոր բառ

անթառամ-ան+թառամ,ածանցավոր բառ

Այգեպաններ-այգե+պլաններ,բարդ բառ

քարսիրտ-քար,սիրտ,բարդ բառ

Գրի՛ր կապույտով նշված բառերի հականիշները:

աղքատ-հարուստ, ունևոր, ընչատեր, ճոխ, շքեղ,մեծատուն

հիվանդանում է-առողջանանում է,լավանում է։

գիշեր-ցերեկ

Ի՞նչ կարծիք կազմեցիր այգեպանների մասին. բնութագրի՛ր նրանց։

Այգեպանները շատ չար,անսիրտ,անխիղճ մարդիկ էին նրանք չլսեցին թագավորին և դուռը փակեցին ծեր կնոջ վրա։

Ի՞նչ զգացիր պատմությունը կարդալիս:

Միայն տխրություն

Փոխիր վերջաբանը. նոր ավարտ մտածի՛ր:

Պառավը տխուր և լացելով վերադառնում է։Ճանապարհին նրան են հանդիպում է ուրիշ այգեպանների և հարցնում են նրա լացելու պատճառը։ Այգեպանները նրան տալիս են մեծ զամբյուղով խաղող ։Նա ուրախացած շնորհակալություն է հայտնում և արագ գնում տուն։Խաղողը տալիս է որդուն։ Որդին հաճույքով ուտում ու շնհակալ լինում համ նորը , համ այգեպաններին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s