Հովհաննես Թումանյան Անբախտ վաճառականները բալլադը

Կարդա՛ «Անբախտ վաճառականները» բալլադը:

Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը (կարող ես նաև նկարել բալլադը):

Օրերից մի օր Ճայն ու Չղջիկը որոշում են առևտրով զբաղվել,սակայն նրանք գումար չունեին։Նրանք որոշում են պարտք վերցնել Փշից։

Փուշը մեծ սիրով նրանց պարտքով գումար է տալիս։Ճայը գնում է այլ երկրներ նավով ապրանքներ գնելու համար իսկ Չղջիկը մնում է տանը։Ճայը այդ երկրներում ինչ տեսնում է գնում է վաճառելու նպատակով,սակայն նավով վերադառնալիս նավը խորտակվում է ծովում,իսկ Ճայը ամաչում է վերադառնալ,քանի որ ամբողջ ապրանքը խորտակվել էր։Եվ ահա վրան է հասնում պարտքի վերադարձնելու օրը, Փուշը գալիս է Չղջիկի մոտ և պահանջում իր տված գումարը։Չղջիկը ասում է,որ Ճայը չի վերադարձել երբ վերադառնա գումարը կտան ամբողջությամբ,սակայն Ճայը այդպես էլ չի վերադառնում իսկ Փուշը ամեն օր Չղջիկից պահանջում է իր գումարը Չղջիկը իր ողջ ունեցվածքը վաճառում է անգամ իր հագի շորերը այդպես էլ պարտքը չի կարողանում մարել իր պարտքը և ամոթից հեռանում է իր քաղաքից։

Բլոգումդ ստեղծի՛ր բալլադի բառարանը:

Մուրհակ-Որոշակի ժամկետում և որոշակի պայմաններով դրամական որոշ գումար պարտատիրոջը վերադարձնելու պարտավորության փաստաթուղթ՝ պարտագիր:

Համրել-հաշվել

Փըստա-Արևադարձային և մերձարևադարձային երկրներում աճող ծառ, որ տկողինի նման պտուղ է տալիս:

Թառակ-Այգիների թաղ, որ ուրիշ թաղերից բաժանված Է փողոցով՝ ճանապարհով:

Ցիփ-Բոլորովին, ամբողջապես

Նամուս-պատիվ

Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ բալլադը:

Բալլադը ինձ սովորեցրեց որ պետք է լինել ազնիվ,պատասխանատու, և երբեք ընկերոջը չդավաճանել։

Բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական, 5 ածական, 5 բայ:

10 գոյական-փող,խելք,ձեռ,ոտ,մուրհակ,մարգարիտ,նավ,աչք, ճանապարհ,դուռ։

5 ածական-երկար,սարսափելի,մերկ,աղքատ,չար։

5 բայ-եկան,բարկանալ,նստեց,մնաց,տեսավ։

Գոյական, ածական, բայ խոսքի մասերին ծանոթացի՛ր -վերհիշի՛ր այստեղ:Բալլադից դո՛ւրս գրիր 5 հատուկ, 5 հասարակ գոյականներ։

5 հատուկ-Չղջիկ,Ճայ,Փուշ,Մսր,Արաբական։

5 հասարակ-փող,ձեռք,գիշեր,խելք,վիզ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s