Եղիշե Չարենցի «Հայրենիքում»

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը անգի՛ր սովորիր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Հայրենիքում

 Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպեսաստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
  • Ձյունապատ֊ձյուն+ա+պատ,բարդ բառ,ա հոդակապով
  • մանկական֊մանկ+ական,ածանցավոր բառ։
  • աստղային֊աստղ+ային,ածանցավոր բառ։
  • անհուն֊ան+հուն,ածանցավոր։
  • ձյունոտ֊ձյուն+ոտ,ածանցավոր։
  • իրկնամուտին֊իրիկնա+մուտ+ին,ածանցավոր բառ։
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
  • Աչեր֊աչքեր
  • մրմունջ֊կարկաչ,խոխոջ,շշնջոց
  • անուրջի֊Երազ, տեսիլք,պատրանք,խաբկանք։
  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 
  • 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։

Գոյական֊լեռներ֊ինչեր՞

Լճեր֊ինչեր՞

Երկինքներ֊ինչեր՞

Ես֊ո՞վ

Աչեր֊ինչեր՞

Դու֊ո՞վ

Ածական֊ձյունապատ֊ինչպիսի՞

Մանկական֊ինչպիսի՞

Թափանցիկ֊ինչպիսի՞

Աստղային֊ինչպիսի՞

Ձյունոտ֊ինչպիսի՞

Բայ֊լսում֊ի՞նչ է անում

Կանչում֊ի՞նչ է անում

Ինջնում֊ի՞նչ է լինում

Զարթնում֊ի՞նչ է անում

Ինջնում֊ի՞նչ է անում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s