Ես Սեբաստացի եմ

Ես Դանիել Հովսեփյան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի արդեն 5֊րդ դասարանում։ Ուզում եմ պատմել իմ դպրոցի մասին։ Ես 1֊2րդ֊դասարաներում սովորել եմ մեկ այլ դպրոցում։Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին լսել եմ իմ ընկերներից։ Ես միշտ լսում էի թե ինչ հետաքրքիր ու ուրախ է անցնում իրենց դասերը։ Երրորդ դասարանը ընտանիքիս հետ որոշեցինք տեղափոխվել այդ դպրոց։Երբ ես և մայրիկս առաջին անգամ մտանք դպրոց , որպեսզի փաստաթղթերս ներկայացնեմ մեզ ընդունեցին շատ մեծ սիրով ու ջերմությամբ։Իմ ուսուցչուհին Կարինե Մամիկոնյանը պետք է լիներ և մենք նրան էինք հանդիպել։Շատ զարմացա երբ ինձ տեսնելով գրկեց ինձ ։Ճիշտն ասած իմ համար շատ՜ զարմանալ էր , որ ուսուցչուհին կարող է գրկել աշակերտին։Եկանք տուն ու ես երազում էի նորից գնալ այդ դպրոց ։Հետո մի քանի օր գնացի մուտքի ճամբար ։Մեր դպրոցում այդպես է նոր սովորողները մի քանի օր գնում են դպրոց միջավայրին ծանոթանալու, ուսուցիչներին ճանաչելու։ Երկու տարի սովորելով մի օր չի եղել , որ ես դպրոց չցանկանամ գնալ, անգամ հիվանդ ժամանակ եմ ցանկացել գնալ։Իմ դպրոցը ամենալավ ու ամենահավես դպրոցն է։Մենք այնտեղ ունենք լողի և հեծանիվի պարապունք , միշտ գնում ենք հետաքրքիր և ուսուցողական արշավների։Լինում ենք մեր ագարակում, բարձրունքի հաղթահաման ենք մասնակցում, առավոյան դասերը սկսվում է ընդհանուր պարապունքով։Ունենում ենք շատ հետաքրքիր մեդիա ուրբաթներ ։Բոլոր դասերը անցնում են շա՜տ հետաքրքիր ։Մենք ունենում ենք շատ հետաքրքիր դասաժամ , որի ժամանակ խնամում ենք մեր պարտեզը ։Շատ հետաքրքիր է անցնում ընտրություն առարկան։Ամեն աշակերտ ինքն է ընտրում թե ինչ ընտրի՝ ոսկերչություն, քանդակագործություն , դիզայն։Մեր ուսուցիչները մեզ շատ ենք սիրում , երբեք չեն կոպտում ու վիրավորում։Մենք աշակերտներս էլ իրենց ենք շատ սիրում։ Ուզում եմ պատմել իմ Տիարի մասին՝Աշոտ Բլեյանի։Ես շատ եմ սիրում իմ Տիարին ։Նա այնքան բարի ու հոգատար է։Միշտ տեսնելուց մեզ ձեռքով բարևում է ՝մենք ունենք մեր բարևելու հատուկ ձևը։Ես առաջին անգամ նրան տեսնելով զարմաց

ա , որ տնօրենը հեծանիվ է քշում։Հիմա էլ ես օրերն են հաշվում թե երբ եմ դպրոց գնալու քանի որ կարոտել եմ իմ հրաշք ու հավես դպրոցը, իմ ընկերներին, իմ ուսուցիչներին։Սիրում եմ իմ դպրոցը ու հպարտանում , որ ես Սեբաստացի եմ։Կարտել եմ քեզ իմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s