«Մանկության խաղեր՝ 1+1» ընտանեկան նախագիծ

1. Հարցրու՛  քո ընտանիքի որևէ անդամին՝ հայր, մայր, տատիկ, պապիկ և այլն,  որո՞նք են   նրա մանկության ամենասիրելի 5  խաղերը:

Ցելա
«Ցելա քցելը» թիմերի բաժանվելու ամենադեմոկրատական միջոցն էր: Երեխաներն իրար կողք էին կանգնում շրջանագծով, առաջ պարզում ձեռքը՝ ափով դեպի ներքև և «ցե՜-լա՛» բացականչելով թափ էին տալիս ձեռքն ու նորից իջեցնում՝ կա՛մ ափով էլի դեպի ներքև, կամ վերև պարզած: Եթե պարզած ափերով ու ներքև ուղղված ափերով խաղացողների քանակը հավասար էր, ուրեմն թիմը հավաքվել է: Հակառակ դեպքում նորից էին փորձում:

Կլաս
Եթե ամբողջ բակը կավիճով «զարդարված է» համարակալված քառակուսիներով, ապա բոլորը գլխի էին ընկնում՝ այստեղ աղջիկներն են աշխատել: Մի ոտքի վրա թռչկոտելով՝ հրում են քարը՝ փորձելով չհատել գիծը: Հաղթող էր դառնում նա, ով առաջինն էր անցնում բոլոր քառակուսիներով: Տղաները շատ հաճախ կռվի էին բռնվում բակի տարածքի համար. չէ՞ որ այդ անհասկանալի քարով ու թռչկոտելով հնարքները խանգարում էին ֆուտբոլային խաղերին:

ԳՈՐԾՆԱԳՈՐԾ

Այս խաղը ֆուտբոլից հետո բակերում տարածված ամենահավես ու ուրախ խաղերից մեկն էր: Այն ի սկզբանե հայկական խաղ չէ, ու դարձել է հայկական մշակույթի մաս միայն սովետական տարիներին: Հետաքրքիրն այն է, որ այս խաղը բոլորին հայտնի է գործնագործն անունով, սակայն հայերը չեն օգտագործում ճիշտ անունը ու ասում են ռուսերեն տարբերակը: 1980-ականներին այն ուներ շատ լայն տարածում ու այն խաղում էին գրեթե ամեն բակում: Գործնագործը նաև ուրիշ ձև անվանում են բադերի որսորդ:

Մինչև խաղը, խփողների ու խաղացողների միջև բաժանվում են վիճակահանության  կամ ինչպես ընդունված է ասել ցելայի միջոցով: Դրանից հետո նրանք բաժանվում են երկու հավասար խմբերի, մի խումբը բադեր, մյուսը` որսորդներ (կարող են լինել աղջիկների և տղաների կամ խառը խմբեր): Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը` խաղացողների:

Շատ բազմազան են բակային խաղերը ՝ 7քար,անուն գոռոցի, պահմտոցի,այգեպանի,ռեզին,հավալա։Մի օր ես կներկայացնեմ այս խաղերի տեսանյութը իմ ընտանիքի անդամների հետ ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s