Թեստ 4

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը: Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փորձել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համբերությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.
— Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:
Պատասխան չկար:
— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:
Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:
— Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:
— Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:
— Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:
— Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:
— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ: Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու: Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:
1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Դժբախտ
Շաբաթ
Փորձել
Համբերություն

2. Գրի´ր տրված բառերի հականիշները. ա/ դժբախտ բախտավոր բ/ ատելի սիրելի գ/ հիվանդ առողջ դ/անհետանալ հայտնվել։
3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե բառը:
✔ա/աստիճանաբար բ/ կարգին գ/ ավելի ուշ դ/շատ ուշ
4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.
✔ա/ դժբախտ-պարզ բ/ փորացավ-բարդ գ/ մորաքույր-բարդ դ/ հիվանդություն-ածանցավոր
5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
✔ա/ վերմակ-ածական բ/ նշան-գոյական գ/ ատամ-գոյական դ/ դպրոց-գոյական
6.Ո՞րն է տրված նախադասության ենթական: Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու: ա/ հագուստները բ/ մորաքույրը ✔գ/ Սիդը դ/ իր

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց:

Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:
8.Հոմանիշ զույգերից ո՞րն է սխալ. ա/ մտածել-մտորել բ/փնտրել — որոնել

գ/ լսել — ականջ դնել ✔դ/բնական – արհեստական
9.Վերնագրի´ր տեքստը:
Ծույլ Թոմը
10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են թողած կետադրական նշաններ:Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և

Թոմին նայեց։
Լրացրո՛ւ դրանք:
11.Գրի´ր մեկ բառով. ա/ մոր քույրը ֊մորաքույր
բ/ միտք անել ֊ մտածել գ/ ման գալ ֊ փնտրել
դ/ որոշում կայացնել ֊որոշել

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում:
Նա իրեն դժբախտ էր զգում, քանի որ երկուշաբթի սկսվում էր ուսումնական նոր շաբաթը

13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:
Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում:

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:
Որ դպրոց չգնար և մնար տանը

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀ ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը ✔բ/պահում էր որպես պահեստային ցավ գ/չէր մտածել այդ մասին դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s